Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք. Շուշիի քաղաքապետ

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի տարածքների մեծ մասին, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը՝ նշեց, թե՝ որ այդքան ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել:

168.am-ը Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե կոնկրետ Շուշիում ի՞նչ ներդրումներ են արվել, և պատերազմից առաջ ի՞նչ վիճակում էր քաղաքը:

«1992 թվականին, երբ ազատագրվեց Շուշին, այն վերածված էր ավերակների, տները վառված էին: Այն ժամանակ, երբ մարդիկ փայտ չունեին վառելու, այդ փլուզված տներից փայտ էին հանում ու վառում էին, այսինքն՝ այդ ժամանակ քաղաքն ահավոր վիճակում էր: Վերջին 7 տարիներին ես եմ եղել քաղաքապետ ու տեսել եմ՝ ինչ ներդրումներ է արվել քաղաքում: Ազատագրումից հետո Շուշիում մեծ թափով սկսվել էր շինարարություն, իսկ վերջին տարիներին այն վերածվել էր շինհարթակի: Օրինակ, Շուշիի մշակույթի տունն ամբողջովին կապիտալ նորոգվել էր, պատերազմի ժամանակ, որ ոստիկանները մեջն էին, ու այն ռմբակոծվել էր, այդ շենքի մասին է խոսքը: Թաղամասեր կային, որոնք լուսավորություն չունեին, լուսավորել էինք, ասֆալտապատել էինք բոլոր շենքերի բակերը»,- նշեց Շուշիի քաղաքապետը:

Նա նաև հավելեց, թե այս տարիների ընթացքում քաղաքում բազում մանկապարտեզներ են բացվել, վերանորոգվել է դպրոցը։ Վերջին 5-6 տարիներին արդեն ջուրը մշտական էր: Արդեն ստեղծվել էր ֆիլտրման կայան, որի բացումը նախատեսված էր հունվարին:

«Շուշիում հիմնվել և գործում էր սկզբում՝ ագրարային, հետո՝ տեխնոլոգիական համալսարանը, արհեստագործական ուսումնարանը, այն զրոյից կառուցվել էր, աշակերտների թիվն էլ շատ մեծ էր: Գործող երաժշտական դպրոց ունեինք: Ծրագիր կար, որ Շուշիի մշակույթի տան կողքի նորակառույց շենքը վերածվեր ԱԺ շենքի: Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո եկավ այնտեղ ու ասաց, որ այդ շենքը կա՛մ ԱԺ շենքի կվերածվի, կա՛մ նախագահականի, 2022 թվականին շենքն արդեն պիտի տեղափոխվեր: Վարանդա-6 շենքը վերակառուցվում էր, որպեսզի բազմազավակներին ու զոհվածների ընտանիքներին տրամադրվեր: Ընդհանուր քաղաքն այս տարիների ընթացքում վերակառուցվել ու նորմալ քաղաքի տեսք էր ստացել: Մենք Ստեփանակերտից հետ չէինք մնում, հենց այնտեղ մի բան էր լինում, մենք մտնում էինք «մրցակցության» մեջ ու ասում էինք՝ մենք էլ անենք, այդպես տարբեր ներդրումներով ու հովանավորներով քաղաքը զարգացրել էինք:

Մարդիկ իրենց բնակարանները վերանորոգում էին, պետությունը որքանով կարողանում, գումար էր տրամադրում, մնացածն իրենց միջոցներով էր: Շուշիում կյանքը փոխվել էր: Հիմա ադրբեջանցիներն էլ են զարմանում, ասում են՝ այսքան տո՞ւն է նորոգվել, այն էլ այդպես ճաշակով: Հիմա թշնամին սկսել է սեփական տները քանդել, 6 բարձրահարկ շենք են քանդել, հիմա էլ սեփական տները, վերևի թաղամասից քանդելով գալիս են, երևի ուզում են հայկական հետքը վերացնեն»,- հավելեց նա:

Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ 30 տարիների ընթացքում ամեն տարի երևում էր, որ Շուշիում կյանքը նորմալանում է, աշխուժանում, այդ թվում՝ մշակութային կյանքը:

Քաղաքում գործում էր հինգ թանգարան՝ Գորգերի, Կերպարվեստի, Երկրաբանական, Պատմության և Դրամի: Մեծ թվով հյուրանոցներ կային, որոնք ակտիվ գործում էին, այսինքն՝ կար այն ամենը, ինչ անհրաժեշտ էր քաղաքային կյանքը կազմակերպելու համար:

«Ես միշտ ասում էի, որ Շուշին շատ ուրախ քաղաք է, ամեն օր քաղաքում պսակադրություն էր կատարվում, երաժշտությամբ մտնում էին քաղաք ու դուրս գալիս: Մեծ թվով սպաներ էին ապրում Շուշիում: Մենք այսօր չպետք է դադարենք լռել մեր հողերի մասին, ծննդավայր ենք կորցրել, կորցրել ենք այն ամենը, ինչ ունեցել ենք այս ընթացքում, հիշողություններ ենք կորցրել:

Առհասարակ սովորություն ունեի ամեն մի առիթ նկարահանել ու որպես հիշողություն պահել՝ հարսանիքներ, մկրտություն, ընտանեկան հավաքույթներ, այդ բոլոր հիշողություններս այժմ չկա, մնացել է Շուշիում: Չգիտեմ՝ ինչ ասեմ այն մարդկանց, որոնք այդքան շուտ են հողը մոռանում, դրանք մեր տարածքներն են, 11 եկեղեցի ունեցող քաղաքն ինչպե՞ս կարող է ադրբեջանական լինել: Մեր հողից հրաժարվելը հանցագործություն է, թշնամություն հայրենիքի հանդեպ: 30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք, այդպես չի կարելի: Որքան հնարավոր էր, այնքան ներդրումներ եղել են, ու ամենաշատը Շուշիում են եղել ներդրումներ: Հիմա ես չեմ հուսահատվում, թող Ադրբեջանը սարքի, մեկ է՝ ուշ թե շուտ այդ սարքածները մեզ են մնալու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը: