Կարենը 23 տարեկան էր
Բեգլարյան Կարենը Ստեփանակերտում էր ծնվել, հաճախել Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ուսումը շարունակել Ռուսաստանում։ Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասնակից էր։
2018 թվականից ծառայության էր անցել ՊԲ-ում որպես հետախույզ-սակրավոր։ Պատերազմից 5 ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլին, ամուսնացել էր և Անգելինայի հետ երջանիկ ընտանիք կազմել իր հայրենի Արցախում։ Առաջնեկին էին սպասում։ Բայց նրանց երջանկությունը կարճ տևեց, անիծյալ պատերազմն ամեն բան կործանեց։
Հենց առաջին օրվանից Կարենն առաջնագծում էր։ Հոկտեմբերի 6-ին, Վարանգաթաղ բարձունքը գրավելիս, Կարենը ծանր վիրավորվում է և 4 օր կյանքի համար կռիվ տալուց հետո հոկտեմբերի 10-ին բռնում հավերժի ճամփան...
Պատերազմի օրերին կինը՝ Անգելինան, տեղափխովում է Երևան, քանի որ միայն իր կյանքի համար չէր պատասխանատու. սրտի տակ բաբախում էր մի ուրիշ փոքրիկ սիրտ։ Չնայած ամուսնու կորստին ու ծանր ապրումներին, նա ամեն բան անում էր, որպեսզի նրանց երեխան լույս աշխարհ գա, որ ամուսնու սերն ու կարոտը նրանից առնի։ Բայց ավաղ, դեկտեմբերի 9-ի՝ ամուսնուն կորցնելուց 2 ամիս անց, Անգելինան կորցրեց նաև իրենց երեխային...
Կարենը 23 տարեկան էր։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը