Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

«68 հազարների» ծրագիրը դադարեցվել է. 80 հազար արցախցի՝ սոցիալական աղետի առաջ

Hraparak.am-ը գրում է․

«Մինչեւ ե՞րբ ենք մնալու փողոցներում եւ ինչո՞վ ենք ապրելու»․ այս երկու գլխավոր հարցերի առաջ է կանգնել արցախցին 44-օրյա պատերազմից հետո:

Կառավարությունն առաջինը լուծել էր մարդկանց Հայաստանով ու Արցախով մեկ ժամանակավոր կացարաններում, բարեկամների տներում տեղավորելով, տնատերերին էլ տան վարձի փող հատկացնելով: Իսկ երկրորդը՝ 68 հազար դրամների ծրագրով: Այն ստանում էին Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող բոլոր քաղաքացիները, հաշմանդամություն չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից բացի: Սակայն ծրագրի գործողության ժամկետն ավարտվել է: Օգոստոսից այն դադարեցվել է:

68 հազարը քիչ թե շատ հնարավոր էր դարձնում կյանքը դժոխք դարձած հայրենիքում: Այս գումարը ստանում էին ե՛ւ Ստեփանակերտի բնակիչները, որոնք պատերազմի օրերին բանալիով փակել էին տները, իսկ նոյեմբերի 9-ից հետո վերադարձել, եւ որոնց համար ոչինչ չէր փոխվել, ե՛ւ տնազուրկներն ու փախստականները: Այս անարդար համահարթեցումը պառակտել է արցախցիներին: «Ստեփանակերտի բնակիչն էլ ա 68 հազար ստանում, ես էլ, նա իր տունը տալիս ա վարձով, պետությունը մի հատ էլ դրա համար ա իրան փող տալիս: Գիտե՞ս քանի ստեփանակերտցի էս ամառ Էմիրաթներում հանգստացավ»,- ասում է նախկին քաշաթաղցի փախստական Գ․-ն:
Թեեւ սահմանված էր, որ աջակցության 68 հազարները պետք է հասցեատերերին հասնեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-ին, սակայն առաջին իսկ ամսվանից գումարներն ուշացնում էին: Մարդիկ էլ համակերպվել էին ուշացումների հետ, միայն թե ստանան փողը:

Հուլիսին, շահառուների վկայություններով, նրանք գումարները մեկ ամիս ուշ էին ստացել: Սա բացատրվեց նրանով, որ միջոցառման գումարներն ուշ էին հաստատվել, որ ամեն անգամ կառավարությունը ստիպված էր լինում բյուջե նայել, որոշել, թե ինչ գումարներից կատարի բաշխումը: Օգոստոսին էլ ընդհանրապես գումար չի տրվել, քանի որ ծրագրի գործողության ժամկետն արդեն ավարտվել էր:

Սոցապնախարարության «Թեժ գիծ» ծառայություն զանգահարող արցախցիներին տեղեկացնում են, որ 68 հազարների ծրագիրն ավարտված է, բայց կառավարությունն ուղիղ ֆինանսավորման նոր ծրագիր է մշակում: «Դա լինելու է հոկտեմբերից, որ մարդիկ պատրաստվեն ձմռանը»,- ասել են Մարտակերտի Մաղավուզ գյուղի նախկին բնակիչ Կարեն Շիրինյանին: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են. «68 հազար դրամ աջակցության միջոցառումը 4 ամսով էր, այժմ ավարտվել է»: Եվ չի՞ էլ լինելու: Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանում է. «Այս պահին ուղիղ ֆինանսական աջակցության միջոցառում չկա: Ծրագրեր նախատեսվում են, բայց թե շահառուների ինչ շրջանակ կներգրավվի, ինչ տարբերակով օժանդակությունը կշարունակենք ցուցաբերել՝ էս պահին հրապարակային տեղեկատվություն չկա: Կա մի տրամաբանություն, որ ավելի շատ փորձելու ենք զբաղվածության ծրագրերն ակտիվացնել: Երկու այդպիսի ծրագրեր ունենք ընթացքի մեջ:

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը եւ պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։ Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100 հազար դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34 հազար դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն դրամ աջակցություն։ Բացի դա, Արցախում մեծ թափով անցկացվում է սոցիալական բիզնեսի ծրագիր՝ որ Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ 1000 սոցիալական բիզնես պետք է հիմնվի Արցախում: 1000 ընտանիք պետք է օգնի Արցախի 1000 ընտանիքի: Անցյալ շաբաթ այնտեղ դասընթացներ էին անցկացվում, որ սովորեն, թե ինչպես գրել բիզնես-նախագիծ, ու 100 նախագծի համար արդեն որպես ֆինանսավորող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է լինելու, 100 ջերմոցային տնտեսություն է հիմնվելու: Սա մեկնարկային կետն է: Այլ ընկերությունների հետ էլ կան ծրագրեր: Օրինակ, դասընթացների կազմակերպումն Ասլանյան անունով բարերար է ֆինանսավորում»:

68 հազար դրամը յուրաքանչյուր արցախցու ձեռքում անհամեմատ ավելի շոշափելի էր, քան ՀՀ կառավարության հյուսած այս ծիածանները: Մոտ 80 հազար արցախցի, որոնք ստանում էին այդ գումարը, այսօր կանգնած են աղետի առաջ: «Համացանցում գրված էր, որ փողերը տալու են, հետո ասեցին, որ չեն տալու: Մարդիկ դրանով էին ապրում: Ինչքան էլ ուշացնեին, գիտեին, որ ստանալու են: Դա էլի ինչ-որ բան էր: Այստեղ ամեն ինչ թանկ է: Լվացքի փոշի, շամպուն, զուգարանի թուղթ, օճառ, էլեմենտար բաներ ես առնում, մի տասը հազար գնում է: Երկու-երեք օրում այդ գումարը ծախսում ես, վերջում տեսնում ես, որ պղնձի մեջ դնելու բան չունես, այնքան է ամեն ինչ թանկացել: Միսը ձեռքի վրա 3500-4500 դրամ է: Երեխաների շորերը թանկ են, եւ սա էն դեպքում, երբ հոսանքի փող չենք տալիս, հիմա ամառ է, հոսանքի, ջրի փող չենք տալիս, բայց ձմռանն ի՞նչ ենք անելու, չգիտեմ»,- ասում է նախկին շուշեցի Մարինե Զաքարյանը: Նա ասաց, որ որպես դպրոցական ունեցողի՝ օգոստոսին Կարմիր խաչից փոխհատուցում են տվել՝ 82 հազար դրամ: Բայց կառավարությունից դեռ ոչինչ չեն ստացել»