Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

«Լույս թունելի վերջում». «Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի նոր պաստառը, առաքելությունն ու ծրագրերը

Երեւանում հոկտեմբերի 3-ից 10-ը կկայանա «Ոսկե ծիրան» 18 –րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կներկայանա նոր պաստառով, նոր խորհուրդով ու հայտնի հյուրերի ներկայությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ու կինոփառատոնի

միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը ներկայացրին 18-րդ «Ոսկ ծիրանի» նպատակները, ծրագրերն ու առաքելությունը:

«Որքան բարդ է արժեք ստեղծելն ու ձեւավորելը, շատ ավելի բարդ է այդ արժեքը պահելը, եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք «Ոսկե ծիրանի» թիմի հետ կապը»,-նշեց Արա Խզմալյանը,-«Հետապատերազմական իրավիճակում, երբ ասում ենք փառատոն, ասես՝ մի բան լրիվ չենք ասում: Այս իրավիճակում սա զուտ փառատոն չէ: Փառատոններն այսօր դարձել են հանրային ինքնահաստատման ակցիաներ: Մենք, ըստ էության, սրանով հաստատում ենք կյանքի շարունակությունը, մշակութային գործունեությունների շարունակականությունն ու մեր կամքը՝ հասատելու այդ ամենը: Սա միայն ներքին հոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ: Մեկ ուրիշ խնդիր է այն, որ տեղեկատվական շատ միջոցների ինֆորմացիաների հետեւանքով մենք ընկալվում ենք, որպես պատերազմական երկիր, եւ հայտնի մարդկանց ներկայությունը մեր միջացառումներին օգնում է, որ թույլ չտանք, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի եւ ներկայացվի, որպես վտանգավոր, պատերազմ տանող պետություն»,-ընդգծեց նա:

«Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա պաստառի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզաւյներ Վահրամ Մուրադյանն է, իսկ գաղափարը լույսն է՝ խավարի մեջ:

 

«Դիզայները որոշել է փոխանցել միջանցիկություն, իրողութուն, որում մենք գտնվում ենք՝ հետպատերազմյան, հետքաղաքական իրադարձություններ, որոնք թողել ենք մեջքի հետեւում ու գնում ենք առաջ: Այն ներկայացնում է լույսը թունելի վերջում, բայց մենք դեռ գտնվում ենք այդ ամենի մեջտողում: Լույսը նաեւ խորհրդանշում է էկրանը, լույսը խավարում եւ այլն»,-նշեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը՝ անդրադառնալով նաեւ փառատոն բառի՝ հաճախ թյուրըմբռնմանը.

«Փառատոն բառը միշտ ասոցացվում է տոնի հետ, մինչդեռ այն իր էությամբ առաջին հերթին ուղղված է գիտակցությանը, վերլուծությանը, տվյալ տարվա օրակարգը հանրությանը մատուցելուն եւ ըմբռնելի դարձնելուն՝ մեր դեպքում նաեւ հաղթահարելի դարձնելուն: Փորձում ենք մեր փոքրիկ լուման ունենալ այդ հաղթահարման մեջ»:

 

Նա նաեւ ընդգծեց, որ աշխարհում տիրող իրադարձություններերով, մասնավորապես կորանավիրուսով պայմանավորված, այս տարի եռակի բարդ է եղել հայտնի հյուրերի հրավիրման հարցը, սակայն այդ խնդիրը եւս կարողացել են հաղթահարել: Այսպիսով, կինոփառատոնի հատուկ հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը: Հենց նրա ֆիլմով է տրվելու 18-րդ կինոտոնի մեկնարկը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» եւ 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն ու 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի եւ տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:

Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաեւ այլ ֆիլմեր: