44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցով Փաշինյանը հանձնարարել է ուղիներ փնտրել օրենքը շրջանցելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը հայտարարել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին, սակայն հայտնի չէ, թե այն երբ կձեւավորվի։ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս լայն ֆորմատ ստեղծել՝ ընդգրկել նաեւ արտախորհրդարանական ուժերի, զոհված եւ անհետ կորածների հարազատներին։
Նպատակը մեկն է՝ հնարավորինս մեծ թվով յուրայիններ ընդգրկել, որպեսզի ամեն ինչ շուռ տան նախկինների վրա։ Սակայն օրենքը թույլ չի տալիս նման ֆորմատ՝ հստակ ասում է, որ այդ նպատակին կարող է ծառայել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը։
Բացի այդ՝ ցանկացած մեկը չի կարող հաղորդակցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ, իսկ հանձնաժողովի անդամները հատուկ փաստաթուղթ են ստորագրում՝ պարտավորվելով պետական գաղտնիքներ չհրապարակել։ Ի դեպ, պաշտպանության հանձնաժողովն էր քննում ապրիլյանի դեպքերը, սակայն մեկուկես տարվա աշխատանքից հետո զեկույց չհրապարակվեց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Փաշինյանը հանձնարարել է ուղիներ փնտրել օրենքը շրջանցելու, որ լայն ֆորմատի հանձնաժողով ձեւավորվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը