Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում (լուսանկարներ)
Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։
Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է արգանդի միոմա:
Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։
Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։ Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։
Միջամտությունն իրականացվել է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը