Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել

«Արմեն Չարչյանի նկատմամբ հաշվի առնելով իր առողջական վիճակը, դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, այստեղ չի կարող լինել երկու կարծիք»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, նկատելով պետք է անհապաղ վերանայվի պրոֆեսորի խափանման միջոց կալանքը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

«Խախտումները վերաբերվում են Եվրոպական կոնվենցիայի բոլոր այն հոդվածներին, որտեղ խոսքը գնում է այդ մարդու կյանքի, մարդու արդար դատավարության իրավունքի և այս երկու իրավունքներն էլ տվյալ դեպքում վտանգված են։ Այդ առումով հորդորում եմ մեր իրավապահ և դատական մարմիններին թողնել մի կողմ ամեն ինչ, որովհետև իշխանությունները անցողիկ են, և լինել հավատարիմ միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը։ Չարժե ընկնել անցողիկ իրավիճակների հետևից»,- նշել է Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել և հատուկ են նախքան դատավճիռը անազատության մեջ պահելով պատժում․

«Արմեն Չարչյանը շատ հստակ դրսևորել է իր մոտեցումները այս իշխանությունների նկատմամբ՝ արտահայտելով բավական տարածված կարծիք, որ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել պետական անվտանգությունը, և նաև պարոն Չարչյանը հայտնել է իր կարծիքը, թե ում է սատարում։ Արտահայտել կարծիքը և տարածել կարծիքը՝ այս երկուսը մարդու իրավունքների սուրբ արտահայտումն է։ Չարչյանը պատահական չի ընտրված, նա բավական հայտնի գիտնական է, բժիշկ է, ղեկավար, հիմա այդպես ցույց են տալիս՝ նայեք հա՜, եթե մենք այդպես ենք վերաբերվում ոչ շարքային քաղաքացուն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանենք մենք մնացածի հետ։ Սա ավելի շատ զգուշացում է այլոց, որ ռիսկ չանեն արտահայտել իրենց կարծիքը, որը բացական է այս իշխանությունների վերաբերյալ։ Սա մեթոդ է որը կիրառվում է ոչ առաջին անգամ։ Նույնը կարելի է ասել նաև Սյունիքի համայնքապետերի մասին»։

Ըստ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի, իԻշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին և առաջին հերթին պատգամավորներին:

«Ընդ որում, յուրաքանչյուր պատգամավորի պարագայում ընտրվում է ուրույն մեթոդ, մի պարագայում դա պարզապես որոշ օրենքների, Սահմանադրության խախտումներով բանտարկումն է, ես խոսում եմ քաղաքապետերի մասին, իսկ պրոֆեսոր Չարչյանի պարագայում, դա ոչ միայն անօրինական կալանավորումն է, այլ նաև վտանգ կա կյանքի ու առողջության համար: Պարոն Չարչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և հետաքրքիր է, որ մարդը, ով իր կյանքի ընթացքում հարյուրավոր կյանքեր է փրկել, այս պահին ինքն է վտանգված իշխանությունների կամայականությունների արդյունքում»,- ասել է Հ. Մամիջանյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այն, ինչ իշխանությունների կողմից արվում է Արմեն Չարչյանի դեմ տոտալիտարիզմի դրսևորում է.

«Պետք է ասեմ, որ իրենք չարաչար սխալվում են, որովհետև ընդդիմադիրների շարքերում չկան այնպիսի մարդիկ, ովքեր վախենան ինչ-որ շինծու քրեական գործերից, ձերբակալություններից, կալանավորումներից: Իրենք այլ մեթոդ պետք է ընտրեն, որովհետև մենք նման բաներից չենք վախենում:

Ես կարծում եմ, որ իրենք ամեն ինչ անելու են մեզ լռեցնելու համար, բայց ես առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի անունից, վստահ եմ նաև «Հայաստան» դաշինքի տրամաբանությունն էլ է հուշում, որ մեզ նման ձևով լռեցնել չեն կարողանալու, ինչ ուզում է թող անեն»,- նշել է Հ. Մամիջանյանը:

NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել է, որ եթե դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար։

«Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որեւէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,- նշել է պատգամավորը։

Վարդևանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ըստ նրա, այստեղ երկրորդ կարծիքի հնարավորությունը չկա.

«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե իրավապահներին, թե դատախազին, թե դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսեւորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին, կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»,- ասել է նա։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):