Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Ով է վերահսկելու կամ պատասխանատվության ենթարկելու ուսուցիչներին ու այլ ոլորտների աշխատակիցներին, եթե նրանք հրաժարվեն պատվաստվել և 14 օրը մեկ չթեստավորվել

Նոր ուսումնական տարի արդեն մեկնարկել է, սակայն այդ հակահամաճարակային որոշ կանոնների ու միջոցառումների մասին ArmDaily.am-ը շարունակում է ահազանգեր ստանալ։

Մասնավորապես ուսուցիչներից մի քանիսն ահազանգում էին, որ իրենք պատվաստվել են Sputnik V պատվաստանյութով, սակայն արդեն երկրորդ չափաբաժինը ստանալու ժամանակն է, մինչդեռ պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի չէ։

ArmDaily.am-ին առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ Sputnik V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի համար պակասող խմբաքանակն արդեն ներմուծվել է, մինչև շաբաթվա վերջ այն հասանելի կլինի պոլիկլինիկաներում։ «Ընդ որում՝ Հայաստան է ներմուծվել հենց երկրորդ չափաբաժնի համար պակասող խմբաքանակը։ Մենք ստացել ենք ճիշտ այնքան դեղաբաժին, որ անհրաժեշտ է երկրորդ չափաբաժնի պակասուրդը լրացնելու համար»։

Ուսուցիչներից շատերը նաև անհանգստություն են հայտնում կապված հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող կարգի առնչությամբ, առ այն, որ ի թիվս այլ ոլորտների ներկայացուցիչների՝ նաև ուսուցիչները պետք է կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն, կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Ուսուցիչները հետաքրքրվում են, որ եթե ուսուցիչը հրաժարվում է պատվաստվել, ապա ով և ինչ պատասխանատվության միջոց պետք է կիրառի, ով է իրականացնելու վերահսկողությունը։

Նախարարությունից տեղեկացրեցին, որ դա պետք է գործատուն որոշի, կամ միգուցե տեսչական մարմինը։ «Նախարարությունը պատժող կամ ստուգող մարմին չէ։ Նախարարությունը միայն ասում է, որ հիվանդությունը կանխարգելելու դեմ պայքարելու համար այս ճանապարհն ենք տեսնում, մենք միայն քաղաքականություն ենք մշակում։ Այսօրվա մեր մտահոգությունը գլոբալ համավարակն է, ամառվա սեզոնը նպաստեց փոքր ինչ թվային կրճատումներին, սակայն եթե տեսել եք ԱՀԿ-ի հայտարարությունը, որը մենք խուճապ չտարածելու համար անգամ չհրապարակեցինք, սակայն այդ հայտարարության մեջ ասվում էր, որ մարդկությանը 3 ամիս է մնացել, որովհետև գալիս է հերթական մեծ ալիքը, այսինքն կանխատեսումները լավատեսական չեն, ու նախարարությունը պետք է որոշակի քաղաքականություն մշակի՝ ելնելով իրավիճակից։ Այսինքն, գոնե մեծերը որ պատվաստված լինել, ուսուցիչները դասախոսները՝ ապա պաշտպանական շեմը որոշակի կմեծացվի ու քայլ առ քայլ կկարողանանք պայքարել հիվանդության դեմ՝ նվազեցնելու հիվանդացության դեպքերը։ Այսինքն, մեր խնդիրն է քայլեր ձեռնարկել, որպեսզի երրորդ ալիքը մեղմվի, չեմ ասում՝ վերանա, որովհետև տեսնում ենք, որ անգամ երբ օրինակ Վրաստանը փակել էր սահմանները՝ միևնույն է՝ հիվանդությունը տարածվում էր։ Հիմա մենք մատնանշել ենք ճանապարհը, բայց յուրաքանչյուր հիմնարկ ունի ներքին կանոնակարգերը, հենց այդ ներքին կանոնակարգերն էլ պետք է սահմանվեն պատասխանատվությունն ու սանկցիաները։ Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ դրա համար էլ տեսչական մարմին կա»։

Մեզ ուղղվող հարցերից մեկն էլ վերաբերում էր նույն՝ 14 օրը մեկ կամ ՊՇՌ թեստ հանձնելուն, կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջին, բայց արդեն ուսանողների համար պարտադիր լինելուն։ Շատերի համար պարզ չէր, թե արդյոք այդ պահանջը տարածվում է նաև ուսանողների վրա։ Նախարարությունից մեզ կրկին վերահաստատեցին, որ վերջնական իրավական ակտում ուսանողների համար վերոհիշյալ պահանջը հանված է։ Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել, որ ուսանողների մասով պահանջը հանվելու է։