Ովքեր են Գյումրիի քաղաքապետի թեկնածուները. ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը փորձել է եղբորը թեկնածու դարձնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշանակված քաղաքապետի համամասնական ընտրությունների համար առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից։ Կուսակցություններն ու դաշինքները ավագանու անդամի թեկնածուների իրենց ցուցակները կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 12-ը։ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրությունները, ի զարմանս գյումրեցիների, քչերին են հետաքրքրում։ Մինչ այս պահը որեւէ քաղաքական ուժ, այդ թվում եւ իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։
Մամուլի տեղեկություններով, իշխանության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Լուրեր տարածվեցին նաեւ, թե բարտեր է լինելու՝ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը կնշանակվի մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ։
Սակայն Գյումրիում այլ սցենարի մասին էլ են խոսում․ Բալասանյանի թիմն ընտրություններին կմասնակցի որդու հիմնադրած «Գյումրեցու ոգի» կուսակցութամբ կամ գուցե այլ ուժով։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ իրենց նպատակն ավագանիում ծանրակշիռ ներկայություն ապահովելն է եւ քաղաքային խնդիրների լուծումը, այն է՝ գործող քաղաքապետին աջակցելը։
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետի պաշտոնի համար ջանքեր է գործադրել նաեւ ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը, որը փորձել է եղբորը թեկնածու դարձնել, սակայն չի հաջողվել։
Որոշակիություն կա նաեւ ՀՀԿ-ի թեկնածուի մասով․ ՀՀԿ-ն մասնակցելու է միայնակ, քաղաքապետի նրա թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, մտածում է ավագանու անդամներից մեկի շուրջ, որը գործարար է։ Իսկ քոչարյանական թեւը դեռ լռում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը