Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

«Երբ վարակված եք կորոնավիրուսով և պատվաստվում եք, հիվանդությունը կարող է շատ ծանր ընթացք ունենալ». Լամարա Մանուկյան

Միջազգային մամուլում սկսել են հայտնվել բժշկական-մասնագիտական հոդվածներ այն մասին, որ եթե ​​Covid-19-ի դեմ պատվաստման պահին մարդը վարակված է կորոնավիրուսով, ապա ակնկալվում է, որ հիվանդությունը ծանր ընթացք կունենա: Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրա պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք թեստի միջոցով տեղեկանալ՝ անձը վարակվա՞ծ է, թե՞ ոչ:

«Երբ մենք վարակված ենք կորոնավիրուսով և պատվաստվում ենք, հիվանդությունը կարող է շատ ծանր ընթացք ունենալ: Հետազոտություններ են արվել, և բժիշկները խորհուրդ են տալիս մինչև պատվաստվելն անպայման ՊՇՌ թեստ հանձնել, կամ ստուգել հակամարմին M-ը (иммуноглобулин M (IgM)), տեսնել, որ մարդը վարակված չէ: Դուք կարող եք այսօր վարակված լինել, Ձեր ախտանիշները կարտահայտվեն մեկ շաբաթից, բայց Դուք եթե վարակված եք ու պատվաստվում եք, կարող եք հիվանդության ծանր ընթացք ունենալ, որովհետև լինում է իմուն համակարգի հիպերակտիվացիա, և այն ակտիվացումը, որ պետք է գնա հակամարմիններ արտադրելու, գնում է ակտիվացնելու վիրուսին, եթե ժողովրդական լեզվով բացատրեմ: Վիրուսն արդեն Ձեր մեջ է, վակցինացիան փոխարենը խթանի միայն հակամարմինների արտադրությունը, նաև խթանում է վիրուսի արագ բազմացումը և շատ արագ տարածումը: Եթե վակցինացված չեք, վիրուսը տարածվում է և ընթանում է իր հունով, ինչպես պետք է ընթանար: Վակցինացիայի հակացուցումների մեջ այդ կետը կա, որ սուր վիրուսային վարակների դեպքում չի կարելի պատվաստվել, այդ թվում՝ կովիդի դեպքում, սուր կովիդի ժամանակ վակցինացվել չի կարելի:

Ես այս հարցն էլի եմ բարձրացրել, չէ՞ որ մենք չգիտենք՝ մարդն առաջիկա 5 օրում վարակվե՞լ է, թե՞ ոչ, կովիդն ամենաշուտն արտահայտվում է 5 օր հետո: Այդ մարդկանց մասին է խոսքը, որոնք ավելի ծանր կովիդ կտանեն, եթե պատվաստվեն:
Սա լուրջ խնդիր է, ես որ ասում եմ, ըմբոստություն է առաջանում բժիշկների և նախարարության մոտ, իսկ հիմա դրսից մարդիկ հետազոտություն են արել»,- ասաց Մանուկյանը:

Բժիշկն ավելի վաղ մեզ հետ զրույցում պնդել էր, որ թեստավորումը միայն հաստատում է վարակված լինելու փաստը, սակայն թեստի բացասական պատասխանը չի բացառում, որ մարդը կարող է վարակված լինել: Հարցին, թե ստացվում է, որ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի դեպքում չենք կարո՞ղ վստահ լինել, որ հիվանդ չենք կորոնավիրուսով և կարող ենք պատվաստվել, Մանուկյանն արձագանքեց.

«Գոնե 60-70 տոկոսով վստահ կլինեք: Եթե ՊՇՌ թեստի պատասխանը բացասական է, ապա բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել հակամարմիններ M-ը: Եթե ՊՇՌ թեստը բացասական է, ուրեմն վիրուսը վաղուց է մեր մեջ և արդեն վերին շնչուղիներում չի հայտնաբերվում, իսկ եթե մեկ շաբաթ հետո վերին շնչուղիներից ներծծվել է արյան մեջ, ուրեմն սկսվել է հակամարմինների արտադրությունը, երակից արյուն կվերցնենք, հակամարմիններով կհայտնաբերենք»:

Բժիշկը հիշեցրեց, որ պատվաստումների սկզբնական շրջանում հակամարմինների շեմ էր սահմանվել, որի առկայության պարագայում պետք չէ պատվաստվել, սակայն այժմ դրա մասին մոռացել են:

«Ի սկզբանե այսպես էր, որ եթե բարձր հակամարմիններ կան, օրինակ, կրկնակի բարձր հակամարմիններ ունես, կարող ես մեկ դեղաչափով պատվաստվել, երեքից ավել հակամարմինների դեպքում առայժմ պետք չէ պատվաստվել, որովհետև դու պաշտպանված ես, և հակառակը, կան մարդիկ, եթե չեմ սխալվում, նրանք 7 տոկոս են կազմում, ում մոտ ընդհանրապես հակամարմիններ չեն արտադրվում, այսինքն՝ անգամ պատվաստումն իրենց համար պաշտպանիչ չէ:
Սկզբից կար այդպիսի բան, հետո դա ջնջվեց, որովհետև մենք չենք կարողանում որոշել, թե ո՞րն է հակամարմինների պաշտպանիչ չափը, որից բարձրի դեպքում մարդն իսպառ չի կարող վարակվել, բայց ես կարծում եմ, որ այդ չափն ի սկզբանե ճիշտ էր որոշված, որ եթե 3-5 անգամ բարձր են մեր հակամարմինները, ապա մենք արդեն պաշտպանված ենք, այդքան բարձրի դեպքում մարդը պետք է գոնե մեկ անգամ վակցինացվի: Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Զվերևը մասնագիտական քննարկման ժամանակ հարց է բարձրացրել, թե մենք գիտե՞նք, որ մեր այս կրկնակի, անգամ եռակի պատվաստումը արդյոք այլ իմունային հիվանդությունների տեսքով մեզ վրա չի անդրադառնա, քանի որ ավելորդ անգամ ներխուժում ենք իմունային համակարգ, որն արդեն մեզ պաշտպանել է»,- ասաց Մանուկյանը:

Քաղաքացիները դժգոհում են, որ Հայաստանում թեստավորումը սկսել են ավելի մակերեսային անել: Լամարա Մանուկյանը ներկայացրեց, որ բուն թեստն անում է ապարատը, մարդկային գործոն չկա.

«Այստեղ ուղղակի կենսաբանական նյութի վերցնելու տեխնիկան է՝ ճիշտ վերցնել, հիմա արդեն համատարած վերցնում են քթի խոռոչից, որովհետև բերանից ոչ միշտ է ճիշտ լինում՝ 4 ժամ սոված մնացած չեն լինում, խաբում են, այդ պատճառով վերցնում են քթի խոռոչից: Իմ կարծիքով՝ այս պարագայում թեստի դրական պատասխանի հավանականությունը պետք է նվազի, որովհետև նույնը չէ՝ ինչ մեկ հատվածից վերցնես, ինչ երկու հատվածից: Իսկ թեստը մարդը չի անում, «тест пробирка»-ն դրվում է ապարատի մեջ, և այն 24 ժամվա ընթացքում տալիս է պատասխան, որոնում է կորոնավիրուսի գենը և տալիս է պատասխան: Այստեղ մարդկային գործոն չկա, որ մակերեսային անեն, ուրիշ բան, որ տեխնիկապես կարող է լավ չվերցնեն, կամ այն փաստը, որ մի տեղից են վերցնում, արդեն մի քիչ կարող է նվազեցնի, չնայած որ հիմա թվերն ավելանում են»,- պարզաբանեց բժիշկ թերապևտ Լամարա Մանուկյանը: