ԱՆ-ն չի տիրապետում վիճակագրական տվյալների, թե պատվաստումից հետո քանի հոգի է վարակվել կորոնավիրուսով. Նախարարն ապրիորի թիվ է հրապարակել
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են, բայց կոնկրետ թիվ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի կամ պարզապես թաքցնում է։
«Փաստինֆո»-ն օրերս գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պարզելու արդյոք Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվածների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր։ ԱՆ-ից հայտնում են, որ պատվաստված և պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված դեպքերի վերաբերյալ վիճակագրությունն ամփոփման փուլում է, սակայն նախորդ շաբաթ՝ կառավարության նիստից հետո, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակման տասնյակ դեպքեր են գրանցվել։ Ստացվում է, որ նախարար ապրիորի թիվ է հրապարակել՝ առանց որեւէ վիճակագրություն ունենալու։
Մեկ այլ հարցով խնդրել էինք տեղեկացնել, թե պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահվան դեպքեր գրանցվել են, թե ոչ, քանի որ «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ պատվաստանյութի դեղաչափն ստանալուց հետո կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել՝ մահվան ելքով, նրանց թվում՝ 60-անց կին։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ու այդպես էլ չեն պատասխանել մեր հարցին, թե արձանագրված մահվան դեպքերի մեջ կան անձինք, որոնք կորոնավիրուսով վարակվել էին պատվաստում ստանալուց հետո։
Հետաքրքրվել էինք նաև, թե հնարավոր ինչ խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքերում, երբ որևէ պատվաստանյութով պատվաստված անձը 6 ամիս անց պատվաստվի մեկ այլ պատվաստանյութով։ ԱՆ-ից հավաստիացնում են, որ կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերով պատվաստվելը որևէ առողջական խնդիր չի առաջացնում.
«ՀՀ-ում առկա կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ անվտանգ են և արդյունավետ»,-նշել են ԱՆ-ից։
Հայաստանում պատվաստումներ իրականացնում են անգամ շրջիկ կետերում ու առողջապահության նախարարությանը խնդրել էինք հայտնել, թե պատվաստումից առաջ արդյոք բժշկական զննում իրականացնում են։ Նախարարությունը վստահեցնում է, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ բժշկի կողմից գնահատվում է պատվաստվող անձի ընդհանուր առողջական վիճակը, կատարվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ զննում, ջերմաչափում, և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է պատվաստում։
ԱՆ-ի փոխանցմամբ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան՝ ծանր ալերգիկ ռեակցիան է պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ։
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են միջին և ծանր ընթացքով սուր հիվանդությունները, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը, իսկ հղիներին պատվաստվելը հակացուցված չէ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը