Իսկ աշխատակազմում նույնիսկ գոհ են
«Փաստ» օրաթերթը գրում է «Իշխանությունները Ազգային ժողովը վերածել են իսկական զորանոցի՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների աննախադեպ ներկայություն, Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ «թթու խոսք» ասելու դեպքում բուռն հարձակումներ ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ բռունցքների և ոտքերի գործադրմամբ, էլ նախազգուշացումներ, էլ դահլիճից հեռացումներ:
Այս ամենն, ի վերջո, բնականաբար, «կոտրվում» է ԱԺ նախագահի «գլխին», որը դառնում է հիմնական դժգոհությունների թիրախ: Միևնույն ժամանակ, պարզվում է, ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից: Ասում են՝ նոր շունչ է բերել խորհրդարան: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի շատ աշխատակիցներ հատկապես ոգևորված են, որ Սիմոնյանը պարբերաբար շրջում է խորհրդարանի տարածքում, անձամբ ծանոթանում ու լուծումներ տալիս բազմաթիվ հարցերի, հատկապես տարբեր բաժինների հետ կապված այնպիսի խնդիրների, որոնք լուծում չեն ստացել ու կուտակվել են:
«Փաստի» լրագրողի հետ զրույցում ԱԺ մի շարք աշխատակիցներ նշում էին, թե լսել են, որ ԱԺ նախագահը նախատեսում է վերանորոգել ճաշարանը, ավելին, ասում էին, թե աշխատակազմի համար նաև սրճարան է շուտով լինելու: Մի խոսքով, սկսած շենքային պայմաններից՝ հույս ունեն, որ այնպիսի փոփոխություններ կլինեն, որոնք միտված կլինեն մարդկանց աշխատանքը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելուն: Ի դեպ, կուլիսներում նաև խոսում են, որ նիստերի ժամանակ ընդդիմադիրների ելույթների նկատմամբ բավականին անհանդուրժող Ալեն Սիմոնյանը հանձնարարել է աշխատակազմին՝ ընդդիմությանը հնարավոր ցանկացած հարցում ընդառաջել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը