Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանը Փաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ Սա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էր Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինի Մայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասին Գերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ Բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք Երկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. Փաշինյան Առողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա

ՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածքՀրդեհի ահազանգ Տիչինայի փողոցումԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալԱրմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճելՀորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց էԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց ռազմական արշավի հնարավոր հաջորդ քայլերինՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. ՊեսկովԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ ՀՀ դեսպանՀակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ինՍաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն ունակ են պատասխանելու Իրանի գրոհներինՍտեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ըԹեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղելՄակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի2026 թվականին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտԱնհայտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևումՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՆԳՆ կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՊատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրսՔննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքըՂարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետԿառավարության 2026 թվականի մարտի 19-ի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկՊենտագոնը ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային հայտ է ներկայացրել Սպիտակ տանը. Washington PostՄենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ումՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետԿատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս ԼաֆանումՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարումԿատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»

Ստեփանակերտ. Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում է օկուպացված Ղարաբաղ

Ադրբեջանը, Թուրքիայի հանցակցությամբ, գրոհայիններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այն բանից հետո, երբ Աֆղանստանում «Թալիբանը» վերցրեց իշխանությունը, «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ եւ մի քանի նպատակ է հետապնդում: Բնականաբար, Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում Մերձավոր Արեւելքում: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար եւ մի տեսակ վերահսկողություն է բուն Ադրբեջանի վրա: Այս շրջաններում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրականում չեն վերահսկվում Բաքվի կողմից, բայց վերահսկվում են Թուրքիայի կողմից:

Այսպիսով, Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում: Չնայած «եղբայրության», «մեկ ժողովուրդ՝ երկու պետության» մասին կարգախոսներին, Թուրքիան ուժային լծակներ է օգտագործում, որպեսզի «եղբայրը» չվերանայի իր «եղբայրական հարաբերությունները» Անկարայի առաջադրանքի հարցում: Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր: Տեղի ունեցողը ինչ-որ կերպ թաքցնելու համար տեղեկություններ են տարածվում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված իբր աֆղանցի փախստականների տեղափոխման մասին: Բոլորս էլ գիտենք, որ Աֆղանստանից փախստականները նախընտրում են արեւմտյան երկրները: Քանի որ փախստականներն այն մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ համագործակցել են արեւմտյան կոալիցիայի հետ, ունեն մոտեցումներ, որոնք տարբերվում են Աֆղանստանում հասարակական կարգի եւ պետականաշինության հարցում «Թալիբան»-ի մոտեցումներից, եւ նրանք անելիք չունեն Ադրբեջանում, հատկապես օկուպացված տարածքներում, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում է ամեն ինչ, այդ տարածքները վերածում է պլացդարմի: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ այս տեղեկատվությունը վերստուգեն միջազգային կառույցները եւ շահագրգիռ պետությունների համապատասխան կառույցները՝ հաշվի առնելով, թե կայունությանն ու անվտանգությանը ինչ սպառնալիք է ներկայացնում գրոհայինների այս տեղափոխումը»,- նշեց Դավիթ Բաբայանը: