«Երեւի կառողջանանք միայն, երբ սովորենք գռեհկությունը տարբերել անկեղծությունից, ազատությունը՝ սանձարձակությունից»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգստից նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։
Հրապարակմանը կից հաղորդավարուհին խոսել է լավն ու վատը, ճիշտն ու սխալը տարբերակելու, կիսատ խոսելու, հասարակության կողմից «դատապարտվելու» մասին։
«Մենք բոլորս էլ կիսատ ենք «խոսում»... վախենալով դիմացինին խոցելուց, մինչև հասարակության մեզ՝ Լինչի դատաստանի ենթարկելը... դատել՝ առանց դատ ու դատաստան.., երբ հանգիստ չեն թողնում անգամ մահից հետո...
Երևի կառողջանանք միայն, երբ սովորենք գռեհկությունը տարբերել անկեղծությունից, ազատությունը՝ սանձարձակությունից, երբ կամաչենք այլանդակ ներքինից ու անծագում, անհայրենիք էությունից, ոչ թե սիրած մարդու հետ համբուրվելուց, կամ ծովում լողազգեստ հագնելուց, երբ ամոթը կլինի երեխային միայն մոր ուսերին թողնելը, գոռալը անհարկի ու մուննաթը, ու անընդհատ հեռավորության վրա ընտանիք «պահելը» ...
մտքերս ահավոր շատ են, բայց ես էլ ձեզ պես վերջերս «կիսատ եմ» խոսում.. երևի ոչ մեկի էլ պետք չի էս ամենը, չէ՞ որ յուրաքանչյուրն ի՛ր «ճիշտը» ունի...
#ինչիմանանք ...
Հ.Գ. Լուսանկարն ինձ ուղղակի դուր եկավ, թեև թեմայից դուրս էր, պարզապես Երկինք կար մեջը, նույնիսկ վերելակում Երկինք կա, իսկ որոշ մարդկանց ուղեղում՝ անթափանց խավար ...», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը