Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ
Sputnik Արմենիան գրում է, որ կայքի թղթակիցը գտնվում է սահմանամերձ Որոտան գյուղում, որի բնակիչներն այս օրերին հայտնվել են կիսաշրջափակման մեջ:
Ադրբեջանցի զինծառայողները փորել են Հայաստանի հարավում գտնվող Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ: Այս մասին Սյունիքում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Հայաստանի սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչները:
Նրանց խոսքով ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանցի զինվորները խրամատներ են փորել իրենց վերահսկողության տակ գտնվող Գորիս-Որոտան հատվածի երկու կողմերում, և այնտեղ, որտեղ փորվածքներ են հայտնվել, վրանների ու կառույցների թիվն ավելացել է:
Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիները զինուժ են կուտակում (վերջերս` արագացված) գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Որոտանի բնակիչները դժգոհեցին, որ զենք չունեն՝ ինքնապաշտպանվելու համար. գյուղացիները վախենում են հակառակորդի դիվերսիաներից: Նրանք չեն բացառում, որ ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որպեսզի գյուղացիները հեռանան այդտեղից, ինչից հետո կգրավեն գյուղը:
Բացի այդ, գյուղացիների մի զգալի մասն աշխատում է քաղաքներում, որի հետ կապող ճանապարհներն այժմ փակ են: Իսկ դպրոցում ուսուցիչների մեծ մասը գալիս է Գորիսից, և եթե ճանապարհի հետ կապված իրավիճակը չլուծվի մինչև ուսումնական տարվա մեկնարկը, գյուղի դպրոցը կմնա առանց ուսուցիչների:
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Տեղում են հայ և ռուս սահմանապահները, ընթանում են բանակցություններ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը