Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանն ազատ է արձակվել
Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նախօրեին ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Վարդանյանը։
Վերջինս զերծ մնաց այլ մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ ինքն այլևս Սուրիկ Օհանջանյանի պաշտպանությունը չի իրականացնում։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։
Սուրիկ Օհանջանյանին կալանավորելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել, որը, սակայն մերժվել էր դատարանի կողմից։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Օհանջանյանին կալանաքի տակ են պահել մեկ ցուցմունքի հիման վրա։ Օհանջանյանն առաջադրված մեղադրանքում իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում, պնդում է՝ նման բան չի եղել։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը