Պապոյանի գրառումն ուսումնասիրվել, բայց չի ստուգվել
«Փաստ» օրաթերթը գրում է
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ Facebook-ի էջում կատարած գրառումներից մեկի ներքո օգտատերերից մեկը հարցրել էր, թե Կաքավաձոր գյուղի ճանապարհների հարցը երբ պետք է լուծվի: Պապոյանն ի պատասխան նշել էր. «Գյուղով ընտրեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և մենք այդ հարցը առաջիկա 1-2 տարում կլուծենք»: Սույն փաստը 2021 թ. մայիսի 27ին արձանագրել են լրատվամիջոցները:
«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ խնդրելով պատասխանել, թե Գ. Պապոյանի նշյալ գրառումը դիտարկվե՞լ է որպես ընտրակաշառքի խոստում, և արդյո՞ք հարուցվել է քրեական գործ: Դատախազությունից ի պատասխան տեղեկացրել են, որ Գևորգ Պապոյանի այդ գրառումը մամուլի մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է: «Արդյունքում պարզվել է, որ այն նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկություններ չի պարունակել, հետևաբար ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չի ստուգվել»,- նշված է դատախազության պատասխանում:
Նման պատասխանն, իհարկե, սպասելի էր, քանզի խոսքը իշխանական ուժի պատգամավորի մասին է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանր մեղադրանքներ կբարդվեին, եթե Պապոյանը ընդդիմադիր պատգամավոր կամ պատգամավորի թեկնածու լիներ: Պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, Սյունիքի ներկա համայնքապետները՝ վառ օրինակ, որոնց նկատմամբ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը