Պաշտոնյա. COVID-19-ի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում Հայաստանի դպրոցները կարող են հեռավար ուսուցման անցնել
Սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացը կընթանա սովորական, առկա ռեժիմով՝ հակահամաճարակային միջոցառումների խիստ պահպանմամբ՝ դիմակներ կրում, պարբերական ախտահանում եւ այլն: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա պարզաբանեց, որ հեռավար ուսուցման կարող են անցնել այն դպրոցները, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը կվատթարանա, այսինքն՝ եթե կոնկրետ դպրոցում դեպքերը 14 օրվա ընթացքում գերազանցեն 10%-ը:
Նրա խոսքով՝ դպրոցներն իրենք կարող են որոշել ինչ ռեժիմով աշխատել` հնգօրյա կամ վեցօրյա:
«Բացի այդ, դպրոցները կարող են կրթական գործընթացի կազմակերպման համար դիմել մեկ դասարանում ավելի քան 20 սովորողի թվի դեպքում: Ամեն ինչ կախված կլինի որոշակի դպրոցում համաճարակաբանական իրավիճակից: Երկարօրյան ու արտադասարանական խմբակների գործունեությունը, դրանք նույնպես կգործեն»,- ասաց Անդրեասյանը:
Նա հավելեց, որ առնվազն տարրական դասարանների երեխաների համար նախատեսվում է սննդով ապահովման ծրագիր:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ից ուսուցիչների պարբերական թեստավորման վերաբերյալ առեղջապահության նախարարի հայտարարությանը, ապա, ինչպես նշեց փոխնախարարը, սա ընդհանուր նորմ է եւ վերաբերում է ոչ միայն կրթական հաստատություններին:
«Ոչ ոք ոչ ոքի չի ստիպում պատվաստվել: Մենք խոսում ենք միայն խթանման մասին: Ընդհանրապես, դպրոցներում կա հասկացություն հիվանդության ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտության մասին»,- եզրափակեց Ժաննա Անդրեասյանը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը