Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք չեն տիրապետում իրենց պաշտոնին. Հարութ Սասունյանը՝ դեսպան Մակունցի գործունեության մասին

 

Օգոստոսի 2-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցը դեռևս ուղերձով չի դիմել համայնքին, չի ունեցել հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքէջից տեղեկանում ենք, որ այս ընթացքում տիկին դեսպանի պաշտոնավարումը նշանավորվել է միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ հանդիպմամբ:

Մինչդեռ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացնում է, որ նույն օրերին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան նշանակված անձն արդեն հասցրել է շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում հավատարմագրված մի շարք դեսպանների և այլ գործիչների հետ:

«Դեսպան Իբրահիմը շատ լավ ճանաչում է Վաշինգտոնը: Նա աշխատել և սովորել է ԱՄՆ-ում: Դիվանագիտական ծանրքաշային է, պարզ է, որ ամեն մեկին Անկարայում կամ Վաշինգտոնում դեսպան չէին նշանակի: Հիմա եկել է ԱՄՆ և թուրքական լոբբիստների հետ ակտիվ աշխատելու է մեր դեմ: Ի դեպ, նա նաև մի շարք հանդիպումներ է սկսում կազմակերպել համայնքային ակտիվի հետ՝ մոբիլիզացնելու ԱՄՆ ադրբեջանական համայնքի կարողությունները: Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով»,- գրել էր միջազգայնագետը ֆեյսբուքյան էջում:

Լիլիթ Մակունցի նշանակման վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքի արձագանքների մասին տեղեկանալու համար 168.am-ը զրուցեց ամերիկահայ հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ: Վերջինս, սակայն, հայտնեց. «Ոչ մի արձագանք չեմ լսել, որովհետև ինքը եկել է և համայնքի հետ, որքան որ ես եմ տեղյակ, կապ չի ունեցել, նույնիսկ որևէ հաղորդագրություն չի տրվել, որ ինքն արդեն Վաշինգտոնում է: Համայնքում ևս իր մասին որևէ լրատվություն չկա»:

Հարութ Սասունյանից, այդուհանդերձ հետաքրքրվեցինք՝ եթե նորանշանակ դեսպանը հանդիպման հրավեր անի, նա կմասնակցի՞այդ հանդիպմանը:

«Ես, երեսուն տարի է, որ առնչվում եմ ՀՀ ղեկավարների հետ ուղղակիորեն, միշտ էլ հետևել եմ իմ հայրենասիրական սկզբունքին՝ որ պատրաստ եմ գործակցելու որևէ ղեկավարի հետ՝անկախ նրանից՝ այդ ղեկավարին սիրում եմ, թե չեմ սիրում, որովհետև նրանք, ովքեր հայասեր են, նրանց համար ղեկավարը կարևոր չէ. կարևորը մեր ժողովուրդն է, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օգտակար լինենք մեր ժողովրդին և հայրենիքին: Ղեկավարը այսօր կա, վաղը՝ չկա, բայց ժողովուրդը մնայուն է, և մեր մտահոգությունը միշտ ժողովրդի մասին է»,- ի պատասխան՝ նշեց նա՝ հավելելով, որ չի մերժի հնարավոր հանդիպման հրավերը և կտա իր խորհուրդները:

Քանի որ օրերս նշանակվել էր նաև ՀՀ նոր արտգործնախարար՝ Արարատ Միրզոյանը, որի դիվանագիտական փորձառությունը ևս, ինչպես Լիլիթ Մակունցի պարագայում, սահմանափակվել էր խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, ամերիկահայ գործչից ճշտեցինք, թե ինչպես է վերաբերվում այդ նշանակմանը՝ հատկապես առկա լրջագույն արտաքին մարտահրավերների համատեքստում:

Նա ի պատասխան՝ նկատեց, որ առհասարակ մտահոգ է Փաշինյանի բոլոր նշանակումներով՝ լինի նախարար, դեսպան թե խորհրդարանական. «Բոլորի պարագայում նույն խնդիրն ունենք. ինքը նշանակում է մարդկանց, որոնք չեն տիրապետում իրենց պաշտոնին, իրենց մասնագիտությանը: Վարչապետը, դժբախտաբար, մարդկանց նշանակում է՝ նայելով կուսակցության պատկանելիությանը և ոչ թե՝ նրանց կարողություններին, մինչդեռ երեք տարի առաջ, երբ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, հայտարարեց, թե ինքը մասնագետների է նշանակելու՝ անկախ, թե նրանք որ կողմից են, որ կուսակցության են պատկանում, բայց այդ խոստումը, ինչպես բազմաթիվ այլ խոստումներ, այդպես էլ մնացին չիրականացած»:

Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարություններին՝ առ այն, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Հարութ Սասունյանն ասաց, որ ուրախ է այդ հայտարարությամբ, սակայն վախենում է, որ այն հետևանքներ չի ունենա. «Մինսկի խումբը՝ որպես միջնորդ, պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար, մինչդեռ Ադրբեջանը շատ դժկամ է շարունակելու ՄԽ համանախագահության հետ հանդիպումները: Ալիևն ասում է, որ ինքն արդեն լուծել է հարցը, ներառյալ՝ կարգավիճակի հարցը, որ չկա այլ հարց լուծելու համար: Հիշենք նաև, որ նա շատ կոշտ ընդունեց Մինսկի խմբի անդամներին վերջին այցելության ժամանակ»: