Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զինծառայողների աճյուններ․նախարար
Այո, այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընգծելով, որ չի կարող ասել, թե քանի աճյուն կա։
«Կային մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում բացահայտել նրանց ինքնությունը։ Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք եւ կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն գտնվում են Հոլանդիայում։ Խոսքը մոտ 50 մասունքի մասին է։ Մենք ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչեւ այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանը, բայց կան, որոնց դեռ սպասում ենք։ Մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում։
«Մարտունու դատաբժշկական կենտրոնը վերանորոգված վիճակում սեպտեմբերին կհանձնենք շահագործման, Մեծամորինը եւս մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքացքում վերանորգված եւ համալրված վիճակում շահագործման կհանձնվի»,- ասաց Առողջապահության նախարարը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը