Քոչարյան. Դատախազությունը դեռ ներողություն չի խնդրել ինձնից ապօրինի ազատազրկման համար
Դատախազությունը դեռ ներողություն չի խնդրել ինձնից ապօրինի ազատազրկման համար: Այս մասին օգոստոսի 24ին կայացած դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«2018 թվականի օգոստոսին ինձ ձերբակալեցին նույն դահլիճում: Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Մնացած բոլոր որոշումները կայացվել են առաջին ձերբակալության ժամանակ: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն հրաժարվում էր ընդունել հոդվածի իրավական որոշակիության հարցը: Չնայած նրան, որ Հայաստանից եւ արտերկրից բոլոր հեղինակավոր մասնագետները միաձայն նույնն էին ասում»,- ընդգծեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ նույնիսկ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշման մեջ չեն հասկացել հոդվածի էությունը` ենթադրելով, որ թարգմանության մեջ սխալ կա: Չնայած ամեն ինչ ճիշտ էր թարգմանված: «Ձեւակերպման հիմարությունն այնքան է, որ նրանք կարծել են, որ խնդիրը թարգմանության մեջ է: Այսքանից հետո ամոթ է խոսել կրթության եւ գիտելիքի մասին»,- ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ի վերջո ամեն ինչի համար ոչ թե դատախազությունն է պատասխանատու, այլ Հայաստանի Հանրապետությունը: Նախկին նախագահը հիշեցրեց ՄԻԵԴ -ին ուղղված բազմաթիվ դիմումների առկայությունը: «Մենք ասում ենք. այս ամենի օրինակը կա: Կրկին կանգնենք նույն փոցխի վրա, թե՞ հետեւություն անենք: Կասկածներ կան. սրանք պետք է հնարավորինս շուտ փարատել»,- եզրափակեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության կողմը պահանջում է կասեցնել գործը եւ դիմել Սահմանադրական դատարան` Արմեն Գեւորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցը պարզաբանելու համար:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը