Սա Արմեն Չարչյանի դեմ ուղղված գործողություն չէ, այլ Հայաստան պետության. Գեղամ Նազարյան
Սա ոչ «Հայաստան» դաշինքի դեմ ուղղված գործողություն է, ոչ էլ Արմեն Չարչյանի, սա գործողություն է Հայաստան պետության դեմ: Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է դատախազոության բողոքը, ինչի արդյունքում «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։
«Ակնհայտ է, որ սա ուղղված է Հայաստան պետության դեմ, քանի որ այսքան աղաղակող խախտումներով համառորեն կալանավորում են մարդուն, որը ազատության մեջ գտնվելով չի խոչըտնդոտել գործի քննությանը, վնաս չի ներկայացրել հանրության համար: Բարոյական կողմն էլ մի կողմ թողնենք, որ ազատության մեջ գտնվելով Արմեն Չարչյանը կարող է ամեն օր փրկել մարդկային կյանքեր:
Այս վարչախումբը կոնկրետ թիրախավորում է ամեն լավ բան, բժիշկ, ֆիզգարադոկի գեղեցիկ պուրակ, Արցախ, ինչքան սիրուն բան կա, փորձում են ոչնչացնել:
Պատահական չէ նաև դիմակային տեռորը ուսումնական տարվան ընդառաջ, տրամաբանությունը շատ պարզ է՝ Հայաստանում հայ երեխան չպետք է նորմալ կրթություն ստանա: Այսինքն հարված ամեն նորմալին և կայացածի՝ ընտանիք, Հայաստան համահայկական հիմնադրամ, եկեղեցի, բանակ, սա թիրախավորված գործողություն է ուղղված մեր պետության դեմ»,-ասաց պատգամավորը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը