Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Սահմանադրության 96-րդ հոդվածն արգելում է պատգամավորին ազատությունից զրկել, քանի դեռ չկա ԱԺ համաձայնությունը

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

168.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստացի Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Արմեն Չարչյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը գնահատում են ապօրինի:

«Իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը փաստացի ճիշտ էր կանխատեսել պարոն Չարչյանի վարքագծի վերաբերյալ իր կանխատեսումները, քանզի կյանքը ցույց տվեց նաև այն, որ այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Չարչյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ոչ իրավաչափ գործողություն չէր կատարել»,- ասաց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մինչդատական վարույթում դատարաններն ազդեցության տիրույթն արձանագրել էին այն տեսանկյունից, որ վերջինս ԲԿ տնօրեն է հանդիսանում, և իր կարգավիճակից ելնելով՝ կարող էր ու հնարավորություն ուներ ազդեցություն գործադրելու, ապա առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին պրոֆեսորն արդեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չի հանդիսացել, ուստի այդ հիմքը էապես նվազել էր ու չէր կարող լինել, ինչը ճիշտ արձանագրել էր դատարանն ու կայացրել ազատ արձակելու որոշում:

«Մենք դատարանի որոշումը, բնականաբար, դեռ չենք ստացել, փաստարկներին ծանոթ չեմ, բայց այդ որոշումը չի կարող որևէ աղերս ունենալ ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի հետ առհասարակ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե այժմ Արմեն Չարչյանն Ազգային ժողովի պատգամավոր է, հետևաբար օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, պաշտպանն ասաց, որ այդ հարցն իրենք բարձրացրել են դատական նիստի ժամանակ:

«Ասել ենք, որ դժվար ենք պատկերացնում՝ ինչպես պետք է Վերաքննիչ դատարանը կալանավորի պարոն Չարչյանին այն դեպքում, երբ վերջինս ունի նոր կարգավիճակ, հանդիսանում է ԱԺ պատգամավոր ու օգտվում է պատգամավորական անձեռնմխելիեւթյունից, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է, որ պատգամավորը կարող է հետապնդվել կամ ազատությունից զրկվել բացառապես ԱԺ թույլտվությամբ»,- ասաց պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանը նկատում է՝ թե այդ փաստարկի վերաբերյալ դատարանն ինչպիսի գնահատական է տվել, չի կարող ասել, բայց զուտ որոշման եզրափակիչ մասը հուշում է, որ այդ փաստարկը նույնպես ընդունելի չի եղել դատարանի համար:

«Օրենսդրական կարգավորումը հստակ է: Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է՝ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից, քանի դեռ անձի վերաբերյալ չկա համապատասխան թույլտվություն Ազգային ժողովի կողմից: Շատ հստակ, սևը սպիտակի վրա գրված է դա, սակայն ինչպես է Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կայացրել, անկեղծ չեմ պատկերացնում»,-ասաց Արմեն Չարչյանի պաշտպանը:

Հարցին՝ դիմելո՞ւ են արդյոք Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նախ իրենք պատրաստվում են նոր գրավի միջնորդություն ներկայացնել ու քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դիմելուն, իհարկե, նման հնարավորութուն կա, բայց նկատի ունենալով՝ ինչ դիրքերում է այսօր գտնվում Վճռաբեկ դատարանը, մենք խոսում ենք գոյություն չունեցող ատյանի մասին: Հետևաբար՝ միգուցե ձևական ընթացակարգը պահպանելով՝ մենք կներկայացնենք վճռական բողոք, բայց մեծ սպասելիքներ մեր Վճռաբեկ դատարանից ունենալը, կարծում եմ, միամտություն է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Ըատ պաշտպանի՝ այս պահին իրենք սօասում են՝ դատարանը որոշումը տրամադրի կամ գոնե առնվազն դրա քաղվածքը, ու իրենք կներկայանան քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Մեղադրանքի հիմքում ընկած էր տելեգրամ ալիքներից մեկով տարածված մոտնտաժված ձայնագրությունն այն մասին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում, պահանջում է անպայման մասնակցել ընտրություններին:

Ավելի ուշ 168.am-ը հրապարակել էր ամբողջական տեսաձայնագրությունը, որի ավարտին պրոֆեսորն ասում է, որ որևէ հետևանք որևէ մեկի՝ ընտրություններին չմասնակցելը կամ իր նախընտրած ոիժի օգտին քվեարկելը չի ունենալու:

Նշենք նաև, որ հուլիսի 21-ին դատարանը որոշում էր կայացրել 15 միլոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արմեն Չարչյանին: