«Դավինչի»-ի հանցավոր գործունեությունից տուժել են նաեւ արտասահմանյան կազմակերպություններ. փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։
Նա նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրության Դուբայ քաղաքից ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։
«Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով, ցավոք, փոխհատուցման հեռանկարներն են նվազում»։
Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանությանը՝ Րաֆֆի Ասլանյանը նշել է, որ այսպիսի խոշորամասշտաբ հափշտակություն որևէ տուրիստական կազմակերպության կողմից ՀՀ-ում դեռևս չի կատարվել։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ