«Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ-ում»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ ում։
Հասարակության անգիտակից մասի մարտնչող տգիտության, կոնֆորմիստների անտարբերության, ընդդիմադիրների անկազմակերպվածության և վախվորած գլուխը պահող մտավորական էլիտայի լուռ համաձայնությամբ՝ նոր կառավարությունը արդեն նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը։
Նույնիսկ Նիկոլն իր խոսքում, ԱԳՆ-ում այսօր դա չթաքցրեց։ Ակնարկներով հասկացրեց, որ շատ վատ են մեր երկրի գործերը, և կանգնած ենք չափազանց լուրջ մարտահրավերների առջև։ Ցավոք սա նորություն չէ։ Այն ինչ ասում ենք վաղուցվանից և անընդհատ, Նիկոլը ակնարկում է արդեն անձամբ։ Այսինքն՝ արդեն ստիպված է դա խոստովանել, որովհետև այլևս թաքցնել հնարավոր չի լինելու։
Կապիտուլյանտն ու իր դիլետանտներն այնպիսի աղետի առջև են կանգնացրել երկիրը, որ ի՞նչ ձախողակ Արարատ Միրզոյան կամ ի՞նչ թուրքասեր Արմեն Գրիգորյան։ Այստեղ նույնիսկ աշխարհահռչակ դիվանագետներ Պերեկլեսը, Մաքիավելլին, Ֆրանկլինը, Թալեյրանը, Մետերնիխը, Դիզրայելին ու Գորչակովը չէին փրկի իրավիճակը։
Ափսոս Հայաստա'ն և ափսոս Արցա՛խ, որ կրկին այսպիսի դժբախտ ճանապարհ ես անցնում. քո իսկ խելքից»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ