Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

«Գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա». Արա Ղազարյան

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։

168.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար առկա իրավական մեխանիզմներից ու ճանապարհներից, նշեց, որ կա ներառական մեխանիզմ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմը, որի շրջանակներում ասվել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ այս կոնվենցիան չկիրառվի։

«Այս շրջանակներում նաև Եվրոպական դատարանի գործոնը կա, որ ապագայում Եվրոպական դատարանը կարող է վճիռներ կայացնել այդ նույն գործերով, որոնցով դատապարտվել են հայ գերիները։ Այս ամենը կարող է նպաստավոր իրավիճակ ստեղծել, որ Ադրբեջանը համաձայնի կոնվենցիայի հիման վրա դատապարտյալներին ուղարկել իրենց հայրենիք, որպեսզի նրանք պատիժը շարունակեն կրել իրենց հայրենիքում։ Կա նման մոտեցում, և Եվրոպական Միությունն էլ այն երկրներին, որոնց հետ ասոցիացման պայմանագրեր է կնքում, խրախուսում է, որ նման քայլերի դիմեն, այսինքն՝ բանտարկյալներն իրենց պատիժը կրեն իրենց հայրենիքում, ոչ թե օտար միջավայրում։ Հայաստանը միակողմանի հնարավորություն չունի այս գործընթացների վրա ազդելու, սա պետք է լինի երկուստեք՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնությամբ, բայց որպեսզի փոխհամաձայնություն լինի Ադրբեջանի կողմից, իմ նշած պայմանները պետք է վրա հասնեն»,- նշեց Արա Ղազարյանը։

Իրավաբանի խոսքով՝ առհասարակ իրավական գործընթաց սկսելու համար խանգարող հանգամանք չի կարող լինել այն, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին դատապարտել է՝ որպես ահաբեկիչների, քանի որ ցանկացած հանցագործության համար դատապարտված անձ կարող է էքստրադիցիայի ենթարկվել, որպեսզի նա իր պատիժը կրի հայրենիքում։

«Այլ բան է, որ հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված, բնականաբար, Ադրբեջանը կաշկանդված կլինի նրանց թողնել, որպեսզի նրանք հայրենիք չվերադառնան, քանի որ գաղտնիքը կբացահայտվի։ Միևնույն ժամանակ մենք ունենք Կարեն Ղազարյանի գործը, որը նույնպես ամբողջությամբ կեղծ փաստերի հիման վրա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, և Ադրբեջանը 2 տարի հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, նրան էլ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների մի մասի հետ ուղարկեց Հայաստան։ Այն, ինչ այսօր Կարենը պատմում է, բոլորովին կապ չունի այն դատական գործընթացի հետ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։

Այսինքն՝ առնվազն մեկ դեպք ունենք, որ նման բան է տեղի ունեցել և կարող է կրկին տեղի ունենալ։ Առայժմ նմանօրինակ միայն Կարեն Ղազարյանի դեպքն է, որ արդեն դատապարտված անձը վերադարձել է Հայաստան, թեև վերադարձի վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Իսկ մեր նոր ռազմագերիները, որոնք նոր են դատապարտվել Բաքվում, դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել, կարող է երկար տևել։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր մոտեցումներում փոփոխություններ արեց, մի մասին դատապարտեց երկար ժամանակով, մյուսներին՝ կարճ։ Հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ 6 տարին կարող է դառնալ մեկ կամ երկու տարի, ասենք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, նման մեխանիզմներ կան։ Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա, այսինքն՝ քաղաքական որոշում կարող է կայացվել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով»,- հավելեց Արա Ղազարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանում տեղի ունեցող դատական գործընթացներին զուգահեռ՝ այս պահին ՄԻԵԴ-ում ընթանում է դատավարություն, այդ թվում՝ քննվում է նաև Կարեն Ղազարյանի գործով գանգատը։