Էս պահին թշնամին հենց իմ հողի մեջ է․ 12 հեկտար հող ենք թողել․ Տեղի բնակիչ
«Հենց էս պահին թշնամին իմ հողի մեջ է, հենց իմ հողում։ Ես ու տղես ընդեղ թողել ենք մոտ մի 12 հեկտար հող»,- ՄԻՊ Արման Թաթոյանի սյունիքյան այցի ժամանակ դիմելով Թաթոյանին` ասել է Տեղ համայնքի բնակիչներից մեկը։
«Ամեն ինչ սարքել եմ, արել եմ, դրել եմ, ցորենը աշնանը 200 դրամով առել եմ, հարմարություն ստեղծել, որ անասունները չմտնեն և այլն, բայց էսօր տեսանք ինչ եղավ»,- ասել է բնակիչը։
«Ադրբեջանցիների ներկայությունն արդեն իսկ մարդկանց իրավունքների խախտում է՝ կյանքի իրավունք, սեփականության իրավունք և այլն։ Ի դեպ, մենք կարողացել ենք դա հիմնավորել։ Այս այցը մենք անցկացնում ենք ՄԱԿ-ի գրասենյակի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ միասին։ Նպատակներից մեկն այն էր, որ անպայման ուսումնասիրվեն նաև կանանց զբաղվածության հարցերը, փորձել հասկանալ՝ ինչ կարողություններ կարող են ունենալ կանայք՝ սկսած գործարարությունից մինչև սովորական աշխատանք, օրինակ՝ վարսավիրություն և այլն։ Մենք այստեղ ենք, որպեսի ամեն կերպ աջակցենք մարդկանց ունեցած տարբեր խնդիրների լուծմանը»,- ասել է Թաթոյանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ