Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Պետական ռեկետ Էռնեկյան-Փաշինյան ձևաչափով

«Զվարթնոց» օդանավակայանի համար նոր անուն էի՞ք փնտրում: Գտել եմ՝ COVID-19, կամ ուղղակի՝ COVID օդանավակայան:

Ժամանման սրահի կենտրոնում սպիտակ խալաթներով մարդիկ են տեղակայված: Առաջին հայացքից՝ բժիշկներ են: Բայց նրանց գործողություններին մի փոքր հետևելով անմիջապես հասկանում ես, որ սպիտակ խալաթով ոստիկաններ են: Ժամանող ուղևորին՝ մեր, մանուկ, ծեր, թոփալ, նրանք ուղղորդում են ժամանման սրահի հեռավոր անկյունները, որտեղից այնուհետև ուղևորները դուրս են գալիս թագավարակի թեստ հանձնելու մասին համապատասխան տեղեկանքով և կրկին մոտենում սրահի կենտրոնում բազմած բժիշկ-ոստիկաններին: Սրանք ուշադիր զննում են տեղեկանքը, վստահանում, որ ժամանող ուղևորն արդեն «մուծվել է» թեստի համար և «ներս» թողնում Հայաստան: Նույնն է վիճակը նաև մեկնելիս: Մինչև բացասական պատասխանով թեստի թուղթ չունենաս, թույլ չեն տա օդանավ նստել:

Չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, բայց սա այդ դեպքը չէ: Չես կարող անտարբեր մնալ, երբ քո կառավարությունը Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների առաջ «շլագբաումը» դրած՝ COVID-ի գումար է գանձում:

Նույն վիճակն է նաև ՀՀ ցամաքային դարպասների մոտ: Սա այլ կերպ, քան պետական ռեկետ չես անվանի: Օդանավակայանի պարագայում հեշտ է հաշվարկել, թե մեկ օրում օդից որքան գումար է գրպանում կառավարությունը: Դրա համար բավական է մեկ օրում մեկնող և ժամանող քաղաքացիների (ներառյալ երեխաները) ընդհանուր թիվը բազմապատկել 15 հազարոով: Կստացվի մի ահռելի գումար, որ նույն օրն էլ անհետանում է իշխող վերնախավի գրպաններում: Իսկ հիմա այդ թիվը բազմապատկեք 30-ով, հետո՝ 12-ով, ու պարզ կդառնա, որ ՀՀ իշխանությունները Երևանի COVID օդանավակայանը դարձրել են կթու կովերի հավաքակայան:

Օդանավակայանը COVID կենտրոնի վերածած Էռնեկյանն ու Նիկոլը հրաշալի բիզնես զույգ են կազմում: Էռնեկ Նիկոլին՝ ինչպես ասում են: Օրթախով բիզնեսն էլ, ինչպես գիտեք, իր օրենքներն ունի և չի կարող ծառայել միայն օրթախներից մեկի շահերին: Ասելս այն է, որ եթե Էռնեկյանն օգուտ չունենար, առը հա թե Նիկոլին թույլ կտար COVID-ի բիզնես դնել օդանավակայանում: Ժամանման սրահի ծառայությունները՝ կրպակներ, վաճառասրահներ, բանկային բաժանմունքներ, հեռախոսային օպերատորներ և այլն, գրեթե փակ են:

Ո՞վ է Էռնեկյանին վճարում այդ ծառայությունների վարձակալած և արդեն տևական ժամանակ չգործող տարածքների համար: Կարծում եմ՝ Նիկոլը: Չէի պնդի, որ այդ գծուծ արարածն իր գրպանից է փող տալիս Էռնեկյանին, բայց այն, որ Էռնեկյանը եռակի կամ քառակի անգամ շահում է վճարովի ավտոկանգառի արժեքը 2 անգամ թանկացնելուց, դա փաստ է: Մեկ ժամը 400 դրամից դարձրել է 800 դրամ: Ո՞ւր են նայում մեր համապատասխան վերահսկողական ծառայությունները, ինչո՞վ է պայմանավորված այդ «ողջամիտ» գնաճը: Ընդ որում, դիմավորելու կամ ճանապարհելու եկած մարդիկ ստիպված են ավելի երկար սպասել ավտոկանգառում, որովհետև COVID ձևականությունների պատճառով ուղևորների մեկնման և ժամանման վրա հիմա ավելի շատ ժամանակ է ծախսվում: Էռնեկյանն սկսել է գումար խնայել նաև սրահների օդափոխության հաշվին: Դիմավորողներին ներս չեն թողնում՝ դա պատճառաբանելով փակ տարածքում COVID-ի տարածման ավելի մեծ հավանականությամբ: Այդպիսով խնայվում է սրահի սառը, իսկ ձմռանը նաև տաք օդը: Իսկ թե ինչ է կատարվում դրսում՝ ելքի միակ դռան մոտ, շատերը գիտեն, ովքեր վերջին 2 տարում երբևէ գնացել են մարդ դիմավորելու: Ոստիկանները խռնված մարդկանց ու անթրաշ տաքսիստների միջով հազիվ են ճանապարհ բացում, որ ավիաուղևորը դուրս գա շենքից. տեսարան, որ հատուկ է բացառապես գավառական հետնախորշերին:

Նիկոլը ասում էր՝ կորոնավիրուսը հնարավորություն է: Չկասկածեք: Փող շինելու հրաշալի հնարավորություն է կորոնավիրուսը: Արսեն Թորոսյանն, օրինակ, որքա՞ն լափեց, կորոնավիրուսի քանի՞ միջազգային գիտաժողովի մեկնեց պետության հաշվին, որքա՞ն փող մտավ Հայաստան կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հիվանդանոցի նման ինչ-որ բաներ կառուցեցին՝ մեկուսարաններ: Փող էր չէ՞, այդ ամենը: Լափեցին ու լվացին էդ փողը՝ չմոռանալով դրան խառնել նաև բյուջետային փողեր: Արդյունքը՝ զրո, իրենք՝ միլիարդատեր: Հաշվետվությո՞ւն: Գժվե՞լ եք, ի՞նչ հաշվետվություն: Իրենց 670 հազար քաղաքացի ձայն է տվել: Ո՞ւմից հաշվետվություն պահանջես, կամ այդ ո՞ւմ պետք է հաշվետվություն տան իրենք:

Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչու այս ամենը, որ կոչվում է կորոնավիրուսի դեմ պայքար, կատարյալ հիմարություն է: Նախ մի պարզ համեմատություն: Ամբողջ աշխարհում ցույցեր են կառավարությունների կորոնավիրուսային աճպարարությունների դեմ: Հայաստանում ոչ ոք չի բողոքում: Սա արդեն նորմալ չէ: Ուրեմն՝ կամ մեր ժողովուրդն է տհաս, կամ կառավարությունն է շատ խելացի: Բայց ես կարծում եմ՝ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Մեզ մոտ պետություն որպես այդպիսին պարզապես չկա: Կա մի բան, որ ավելի ճիշտ կլինի ՀՔՊ անվանել՝ Հայաստանի Քյոխվայապետություն: Այստեղ ոչ ոք իր գործով չի զբաղվում: Առողջապահության նախարարը առողջապահության հետ կապ չունի, Ջրային կոմիտեի ղեկավարը նույնիսկ լողալ չգիտի, արտգործնախարարը յոթ երկրի շպիոն է, վարչապետը՝ մեխանիկ, որ նույնիսկ չգիտի, թե ինչպես են գործածում հյուսնի մուրճը:

Եվ ուզում եք, որ այս քյոխվայապետությունում կորոնավիրուսային այլանդակությունների դեմ ցույցե՞ր լինեն: Չեն լինի, չեն լինի մինչև ժողովուրդը սրանց գործողություններում տրամաբանության նշույլ չտեսնի: Քաղաքական կիսախելագարների դեմ ի՞նչ ցույց: նրանց պետք է տեղավորել համապատասխան «քաղաքական» հաստատություններում՝ մեկուսացնելով հանրությունից: Բայց դա արդեն միանգամայն այլ օպերա է, որ ժողովուրդն առանց կազմակերպվելու չի կարող «երգել»:

՛՛Հրապարակ՛՛