Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Այս իշխանության՝ խաղաղության հետ կապված ձևակերպումները շատ լրջորեն բախվում են արժանապատվության խնդրին. Ռուբեն Մելքոնյան

«Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու»,- սա հատված է ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրի՝ Անվտանգություն և արտաքին քաղաքականություն բաժնից:

Բայց կառավարության խաղաղասիրական մղումները չեն սահմանափակվում սուրբգրային քարոզխոսություն հիշեցնող այս արձանագրումով միայն. գործադիրում դեռևս կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ հնարավոր է Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ:

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից:

Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- նշվում է ծրագրում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, սակայն, կարծում է, որ տարածաշրջանային առկա մարտահրավերների պայմաններում նման ձևակերպումները ոչ միայն ժամանակավրեպ են, այլև անտրամաբանական:

«Նախ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը Հայաստանի դիրքորոշումն է եղել տասնամյակներ շարունակ՝ սկսած 90-ականներից, սակայն կարևոր է նշել, որ իրավիճակը փոխվել է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերություններում, ուստի կարծում եմ՝ որոշակի վերարժևորումներ պետք է արվեն,- 168.am-ի հետ զրույցում նկատեց թուրքագետը՝ մանրամասնելով,- Եթե նախկինում Թուրքիան իր ցանկությանը հակառակ՝ այս չափով ներգրավված չէր Արցախյան հարցում, ապա այժմ՝ ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմող Ադրբեջանի ուղղակի դաշնակիցն է, երկիր, որը մեր դեմ պատերազմել է, պատճառ է դարձել հողային կորուստների, այդքան զոհերի»:

Ռուբեն Մելքոնյանը նաև հիշեցրեց՝ Թուրքիայում թե՛ ղեկավարության, թե՛ հասարակության գերակշիռ մեծամասնության մակարդակով ուղղակի ատելության խոսք է տարածվում Հայաստանի հանդեպ:

Անդրադառնալով առհասարակ ներկա իշխանությունների՝ խաղաղասիրական տրամադրություններին՝ թուրքագետը շեշտեց. «Այս իշխանության՝ խաղաղության հետ կապված ձևակերպումները շատ լրջորեն բախվում են արժանապատվության խնդրին. ասել է թե՝ սա ոչ թե արժանապատիվ խաղաղության ձգտում է, այլ «խաղաղության» ձգտում է մի երկրի հետ, որի համար Հայաստան պետության գոյությունը, ըստ էության, անընդունելի է, սա խաղաղության ձգտում է՝ արժանապատվության խնդիրն ընդհանրապես հաշվի չառնելով: Ես բազմիցս առիթ ունեցել եմ կրկնելու, որ Մերձավոր Արևելքում, ի թիվս պետության այլ արժեքների` ուժի, տնտեսական ներուժի և այլնի, կարևորվում է արժանապատվությունը:

Եվ եթե մենք նայենք անցյալում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ անգամ 90-ական թվականներին Հայաստանի պահվածքում շատ հաճախ ընդգծվել է արժանապատվության առկայությունը: Այժմ մենք կորցրել ենք ամեն ինչ, ու ըստ իս՝ այս հարցում պետք են լրջագույն վերանայումներ. այն՝ առանց նախապայմանների հարաբերությունները, որոնք Հայաստան պետությունը հռչակել է և տասնամյակներ շարունակ առաջ է քաշել, այժմ այդ նույնը կրկնել այս իրավիճակում, կարծում եմ՝ որոշակիորեն սխալ է»:

Քանի որ նախօրեին կայացել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսասազրույցը, որում անդրադարձ էր կատարվել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս հեռախոսազրույցով փորձ էր արվում տարածաշրջանում համակշռել իրավիճակը՝ հատակապես, որ այդ հեռախոսազրույցին նախորդել էր Ադրբեջանի նախագահի՝ CNN Türk-ին տված հարցազրույցը, որում նա քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև Ռուսաստանին:

Ռուբեն Մելքոնյանն ի պատասխան՝ նշեց. «Ալիևը տևական ժամանակ է, որ քննադատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեությունը, այն համարում ոչ էֆեկտիվ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն ճանաչված միակ հարթակն է, որն ի զորու է, իրավասու է Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակել և լուծման ուղիները գտնել: Ուստի թուրքական և ադրբեջանական մոտեցումները ԵԱՀԿ ՄԽ հետ կապված՝ ուղղակի հակասում են միջազգայնորեն ընդունված պայմանավորվածություններին, ստանդարտներին, և բնական է, որ ՄԽ համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուաստանը, Միացյալ Նահանգները, պետք է նաև իրենց պետության իմիջից ելնելով՝ գոնե հայտարարությունների մակարդակով փորձեն այդ ֆորմատի կենսունակությունը պահպանել:

Եվ կարծում եմ, որ վերջին հեռախոսազրույցը Պուտինի և Մակրոնի միջև մենք կարող ենք դիտարկել երկու հարթությունում. մեկը՝ մեսիջային պատասխան թուրք-ադրբեջանական հայտարարություններին, երկրորդը՝ նաև որոշակի համագործակցություն այս ֆորմատով Արցախի հարցի շրջանակներում, որովհետև Մինսկի խմբի վերացումը ձեռնտու չէ համանախագահ որևէ երկրի»: