Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Մեր տարածաշրջանում մեկնարկել է աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր ռաունդը. ինչ պետք է անի Հայաստանը. Շարմազանով

Հայաստանը պետք է ոչ թե տուրք տա թուրք-ադրբեջանական ցանկություններին, այլ ամրապնդի իր անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նախօրեին Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը պարունակում էր կարեւոր շեշտադրումներ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հանգուցալուծվել է եւ նույնիսկ առաջարկում էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Ավելին. նա CNN Türk-ին տված հարցազրույցում քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաեւ Ռուսաստանին «դասեր» էր տալիս, թե ինչու՞ է վերջինս ծրագրում վերազինել հայոց բանակը։

Պատասխանը չուշացավ։

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները փոխադարձ տրամադրվածություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»:

Սա նշանակում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության պնդումների, ՌԴ -ի եւ Ֆրանսիայի համար Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հանգուցալուծված չէ, իսկ խնդիրը պետք է քննարկվի ոչ այնքան ադրբեջանական կապրիզների ու շանտաժների հիման վրա, այլ նախ եւ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Բնականաբար մեզ համար ավելի ընդունելի է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի անդամ է նաեւ Թուրքիան, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն եզրույթը։

Բայց կապիտուլյանտների ռեժիմի ապազգային ու ձախողված քայլերի արդյունքում Թուրքիան «մխրճվեց» այս կարգավորման մեջ որպես կարեւոր դերակատարներից մեկը։

Եթե ունենայինք ազգային շահը սպասարկող իշխանություն, ինչպես նախկինում էր, ապա մեծ հավանականությամբ կշեշտվեր նաեւ հայտնի սկզբունքների ու մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։

Բայց քանի որ «մուրճով իշխանությունը» չի խոսում այդ սկզբունքի պարտադիր իրացման ու Արցախի դեօկուպացիայի մասին, ուրիշներն ինչու՞ պետք է խոսեն։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում մեկնարկել է աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր ռաունդը։

Հայաստանը պետք է ոչ թե տուրք տա թուրք-ադրբեջանական ցանկություններին, այլ ամրապնդի իր անվտանգությունը։

Իսկ դրա համար պետք է գիտակցում, որ թուրք-ադրբեջանական օրակարգը սպառնալիք է մեր կենսական շահերին։

Ցավոք,կապիտուլյանտ իշխանությունը մտել է կեղծ խաղաղասիրական, իսկ իրականում պարտվողական ու ապազգային «գծի» մեջ»։