Պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երեւանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում:
Նրանց խոսքերով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»: Անգամ նախապես քաղաքացիներին չեն զգուշացրել չմոտենալ պոլիկլինիկա: Սա անթուլատրելի է, քանի որ առաջին պատվաստումը ստանալուց որոշ ժամանակ հետո պետք է մարդը պատվաստվի: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա:
«Նոր քանակների ձեռք բերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Պայմանավորվածության համաձայն՝ սպասում ենք «Սպուտնիկ-V» -ի նոր խմբաքանակի»: Թեեւ Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ առաջիկայում նոր խմբաքանակը Հայստանում կլինի, եւ մարդիկ իրենց հասանելիք երկրորդ դեղաչափը կստանան, բայց քաղաքացիները մտահոգված են, որ պատվաստման ժամկետների խախտումները կարող են վնասակար լինել: Ավելին՝ 2-րդ դեղաչափը ստանալու կոնկրետ ժամկետ նախարարությունից չնշեցին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ