Իշխանության ներսում խառնաշփոթ է. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը դարձել է իսկական գլխացավանք:
Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայում դժվար է գտնել պատգամավորների, որոնք լավ տնտեսագետներ են, իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ կամ միջազգային կառույցներում կռիվ տվող անձինք: Ու հիմա իշխանության ներսում իսկական խառնաշփոթ է, քանի որ ԱԺ ընդդիմությունում կարծես թե մասնագետների խնդիր չկա, ու իշխանությունը համապատասխան պատգամավորների է փնտրում, որպեսզի կարողանան հանձնաժողովներում կռիվ տալ ու իրենց ցանկալի նախագծերն անցկացնել: Հատկապես իշխանության համար կարեւոր է մասնագետ պատգամավորներ ունենալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական մշտական հանձնաժողովում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ իրենց տիրապետության տակ գտնվողներում, որպեսզի ամեն գնով հասնեն իրենց նպատակներին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե մասնագետներ այդպես էլ չգտնվեն, իշխանությունը ստիպված կլինի ուղղակի տարբեր պատգամավորների ընդգրկել տարբեր հանձնաժողովներում` խայտառակությունից խուսափելու ու հանձնաժողովները ձեւավորելու համար»:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ