Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի. նա ազատ է արձակվել
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը:
Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը չեն կալանավորվի. նրանց ևս ազատ են արձակվել:
2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել էին՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ