Պատրաստ ենք հետ մղել Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն. ԳՇ պետի տեղակալ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովում ներկա է եղել սահմանային իրավիճակի հետ կապված դռնփակ քննարկմանը:
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր կապված սահմանային իրավիճակի օպերատիվ մարտական իրադրության հետ: Խմբակցությունների անդամներին ներկայացրեցի, թե ինչպիսի իրադրություն է ստեղծվել և ներկա դրությամբ ինչպիսինն է այն: Հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս ենք համարժեք պատասխաններ: Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և խնդիրը, որը առաջադրված է մեր բանակին՝ կատարելու ենք պատվով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդվարդ Ասրյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը սադրիչ գործողություններով փորձում է նաև ստուգել հայ զինծառայողների իրականացրած ծառայությունը, թե ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը:
«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել ինչ կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում: Նրա հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը: Մենք ունենք համապատասխան ծրագրեր, պլաններ, ցանկացած գործողություններ իրագործելու»,- ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ