Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Ամեն ինչ անում են, որպեսզի գլխատեն մեր համայնքը, իրենց մարդկանցից մեկին նշանակեն. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են դիմակավորված անձինք մտել Գորիսի համյանքապետարան և որոշակի գործողություններ իրականացնելուց հետո ձերբակալվել Գորիսի 2 փոխքաղաքապետերին՝ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։

«Երեկ առավոտյան ժամը 10։00-10։30-ի ժամանակահատվածում դիմակավորված անձինք մտան քաղաքապետարան, ամեն մեկը կանգնեց մի դռան մոտ, չթույլատրեցին աշխատողները դուրս գան իրենց աշխատասենյակներից, մոտեցա հարցրեցի՝ ի՞նչ է կատարվում, պատասխանեցին՝ հետո կիմանաք։ 40 րոպե մնալուց հետո 2 համայնքապետերին և ևս 2 աշխատակցի՝ մշակույթի բաժնի ավագ մասնագետին և համայնքապետարանի հաշվապահին, ձերբակալեցին և տարան, առանց բացատրություն տալու կատարվածի մասին»,- պատմեց Կարեն Քոչարյանը, ապա հավելեց, որ 9 դիմակավորված անձ էր գնացել քաղաքապետարան, չհաշված Գորիսի բաժնի քաղաքացիական հագուստով աշխատակիցներին։

Մեր հարցին, թե արդյոք քաղաքապետարանի աշխատակիցներին, այդ թվում՝ իրեն, հարցաքննության հրավիրե՞լ են՝ Կարեն Քոչարյանը բացասական պատասխան տվեց․

«Ոչ մեկին, ոչ մի հարցում, ոչ մի բացատրություն, շատ կոպիտ, ինքնավստահ, արագ կատարում էին հանձնարարություն, խառնված վիճակ ստեղծում մեզ մոտ»։

Գորիսի փոխհամայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետին կալանավորելը, այնուհետև փոխհամայնքապետերի ձերբակալելը հենց այնպես չի արվում, և, որ ինքը միտում է տեսնում․

«Ես միայն մի բան եմ մտածում, քանի որ ընտրությունները մոտենում են, հոկտեմբերի 15-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, ամեն ինչ անում են, որպեսզի գլխատեն մեր համայնքը, որ իրենց մարդկանցից մեկին նշանակեն, որ մենք չկարողանանք ինչ-որ բան անել»։

Փախհամայնքապետ Կարեն Քոչարյանը, որը նաև երեք պատերազմների մասնակից է և իր ներդրումն ունի բանակաշինության գործում, այսօր ցավ է ապրում, երբ իշխանությունները սահմանների հարցը թողած՝ զբաղվում են այլ բաներով․

«Այսօր մեր սահմաններին թուրքերն են ուրախանում, գոռգոռում, ուզած ժամանակ էլ՝ կրակում մեր գյուղերի, մեր անասնապահների վրա, իսկ իշխանությունն իր գործը թողած, զբաղված է չգիտես ինչով․․․ Չի՛ բացառվում, որ Սյունիքի պաշտպանության կազմակերպիչներին մեկուսացնում են, որ իրենք իրենց սև գործն անեն, ամեն ինչ գնում է դրան, սովորական չարքաշ մարդն էլ, որ մտածում է, ասում է՝ միայն դրա համար է, ուրիշ ոչինչ»։

Կարեն Քոչարյանը Սյունիքի համայանքապետերի դեմ սկսված այս արշավը կապում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելության հետ, երբ մի դեպքում սյունեցիները նրան թույլ չտվեցին մտնի իրենց մարզ, իսկ երկրորդ դեպքում նրան հայտնի՝ «սյունյաց ողջույնով» դիմավորեցին։

«Միայն ես չեմ այդ կարծիքին, բոլորն են այդ կարծիքին, իրենց թեթև, փոքր թիմն է ուրիշ կարծիքի, իսկ մեր մեծ թիմը, մեր սյունեցիներն հենց այդ կարծիքին են․․․ Մեր պահանջն է, որ մեր համայնքապետին, տեղակալներին, աշխատակիցներին ազատ արձակեն, անիմաստ ձերբակալություններով իրենք ոչնչի չեն հասնի»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում երեկ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։

Իսկ ահա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է հուլիսի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»: