«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռեւս գտնվում են ստուգման փուլում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որեւէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ