Հայաստանում կբացվի Ուրուգվայի դեսպանատուն
Պաշտոնական այցով Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ժամանել է Հայաստան։ Գնահատելով վերջին երեսուն տարվա ընթացքում համատեղ աշխատանքի ձեռքբերումները, Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ երկու երկրները կապված են խոր բարեկամական հարաբերություններով, որոնք ծնվել են ոչ ամենաբարենպաստ պայմաններում:
«Ուրուգվայը կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն բոլոր նրանց համար, ովքեր նոր հորիզոններ էին փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Մեր երկիրն ունի այն առավելությունը, որ կարողացավ հյուրընկալել ամբողջ աշխարհից տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, և հայ համայնքը հարստացրեց Ուրուգվայը` հիանալի ինտեգրվելով ուրուգվայական հասարակությանը»,- ասաց Ֆրանցիսկո Բուստիժոն` ընդգծելով ուրուգվահայերի հաջողությունները քաղաքականության, սպորտի, լրագրության, բիզնեսի ոլորտում:
Նրա խոսքով` կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության և մշակույթի ոլորտներում:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ