Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաեւ մեր երկիր
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հիշո՞ւմ եք, երբ ասում էի, որ Արցախից հետո Իրանն է ենթարկվելու թուրքական ագրեսիայի։
Աֆղանստանը փաստացի հայտնվեց ահաբեկչական խմբավորման ձեռքում, իշխանությունը փոխանցվեց թալիբներին, իսկ Քաբուլում ԱՄՆ-ին փոխարինելու է թուրքական զորքը, որը չի պատրաստվում կռվել թալիբների դեմ։ Ավելին՝ Թուրքիան բանակցում է ահաբեկիչների հետ՝ համագործակցության հեռանկարով։ Ներքևի քարտեզում պարզ երևում է, թե որտեղ է Աֆղանստանը և ինչ նշանակություն ու վտանգ ունի Իրանի համար։
Երբ տարվա սկզբին աղաղակում էի ԱՄՆ նոր իշխանության նվաճողական ծրագրերի մասին ու մատնանշում Իրանը, հենց այսպիսի սցենարներ նկատի ունեի https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157938901893831։ Բայդենը արդեն հստակ գործողությունների է անցել։ Հեռու չէ այն օրը, երբ ահաբեկչական խմբավորումները կներթափանցեն Իրան և կսկսեն նաև այդ երկում անկայունություն ստեղծել։ Նրանց կմիանան հյուսիսից՝ Արցախի գրավյալ շրջաններից Իրան մտնող սիրիացի ահաբեկիչները https://youtu.be/kDUg6z3z-Sc։
Շարունակում եմ կրկնել՝ մենք լրջորեն պատրաստվելու կարիք ունենք, միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիր՝ նպատակ ունենալով գրավել Սյունիքը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ