ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանում ընտանիքի հետ Հայաստանում շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում նաև Բագարան գյուղում տեղակայված Սուրբ Շուշանիկ եկեղեցին և Սրբ Երրորդություն վանքը՝ կառուցված վեցերորդ դարում:
Այցի ընթացքում Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և թե ինչպես են իրականացնում համատեղ ծառայություն՝ պահպանելով հանրապետության սահմանները:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ