Բոլոր տարածքների մասին խոսում եք, բացի Արծվաշենից. Գնել Սանոսյան
Մենք անընդհատ տարածքային զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում կարող են որոշ տարածքներ մեզ վերադարձվել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք նոր տարածքային զիջումներ ունենալու ենք, թե ոչ։
Նախարարը նշեց, որ դելիմիտացիան և դեմարկացիան բավական երկար տրող գործընթաց է, ինչն ընդհանուր բնույթի աշխատանք է։
«Մենք բոլոր համայնքների, տարածքների մասին խոսում ենք բացի Արծվաշենից։ Ես առաջինն Արծվաշենի մասին կխոսեի։ Սպասենք ու տեսնենք՝ տարածաշրջանում զարգացումներն ինչպես կընթանան»,-ասաց Գնել Սանոսյանը։
Դիտարկմանը, որ ստացվում է Տիգրանաշենը հանձնելու դիմաց հետ է վերադարձվելու Արծվաշե՞նը, Գնել Սանոսյանն ասաց. «Ոչ, ո՞վ նման բան ասաց»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ