Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Իսրայելից 2 մլրդ դոլարի զինատեսակ է ձեռք բերում
Ադրբեջանը բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ մոտ 2 մլրդ դոլարի լրացուցիչ զինատեսակ ձեռք բերելու շուրջ։ Ընդ որում՝ այդ զինատեսակը ոչ թե պաշտպանվողական, այլ հարձակվողական բնույթի է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրանսպորտային Ил-76ТД տեսակի ինքնաթիռը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազագույնը երկու թռիչք է իրականցրել դեպի Իսրայել եւ հակառակը»,- նշել է նա ու ավելացրել, որ այս նորությունը հատկապես Հայաստանի խաղաղասեր իշխանությունների համար է, որոնք պատրաստվում են հանձնել այսպես կոչված «անկլավները», ինչը թույլ կտա Բաքվին ամրապնդել ցամաքային իր դիրքերը։
«Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ Երեւանը՝ խաղաղության։ Կոնֆլիկտի դեպքում ելքն ակնհայտ է՝ նման իշխանությունների պարագայում»,- ընդգծել է փորձագետը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ