Այն անձինք, որոնք չեն պատվաստվի, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն. Ավանեսյան
Մենք արդեն իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որ այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճ ենք գրանցում։ Երբ նայում ենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, ապա պետք է իսկապես մեր զգոնությունը տեղին լինի և անենք հնարավորը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին։ Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում ենք նաև կորոնավիրուսի դեպքերի աճ։ Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որևէ հակացուցում, պետք է ամսական 2 անգամ թեստ հանձնեն»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամ՝ ասաց Անահիտ Ավանեսյանը։
Հարցին՝ այդ դեպքում չի՞ ստացվում, որ քաղաքացիներին անուղղակի ձևով պարտադրում են պատվաստվել, նախարարը նշեց, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր և անտեսանելի պատերազմ է։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մտավախություն ունեն հետագայում ալիքի բարձրացման և որպես պետություն ամեն ինչ պետք է անեն քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Այդ գործիքակազմի մեջ օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետև այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի խնդիր ունենք հանրային լուրջ առողջապահական մարտահրավերի հետ, ուստի օրենքի շրջանակներում, իրավական ակտերով սահմանվելու պարագայում անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիները պատվաստվեն, ինչն այս պահին ամենագործուն միջոցն է պայքարելու կորոնավիրուսի դեմ»,-հավելեց Անահիտ Ավանեսյանը։
Դիտարկմանը, որ կան մարդիկ, որոնք ունեն հիվանդություններ և պատվաստվելը հակացուցված է, սակայն աշխատում են որևէ կառույցում, սա նրանց իրավունքների ոտնահարում չէ՞, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դա հասկանում են և այն անձինք, որոնք պատվաստման հետ կապված կոնկրետ հակացուցում կունենան, նրանց նկատմամբ նման պահանջ չի կիրառվի։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ