Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում

Վանեցյան. Ընդդիմության պարտքն ու պատասխանատվությունը իշխանությանն ընդդիմախոս լինելն է

Բարեփոխումներ անցկացնելը, երկրի անվտանգության ապահովումը, սահմանների անձեռնմխելիության պահպանումը իշխանությունների պարտքն ու պատասխանատվությունն է: Այս մասին օգոստոսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ընդդիմության պարտքն ու պատասխանատվությունը իշխանությանն ընդդիմախոս, քննադատ լինելն է: Երբեմն այդ քննադատությունը կարող է լինել սուր եւ ոչ միշտ հաճելի ձեզ համար: Բայց մեզ Ազգային ժողով պատվիրակել են այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ձեր կառավարման հետ: Ճիշտ չեմ համարում ձեզ քննադատելու մեջ մեզ մեղադրելը»,- ասաց Վանեցյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի մոտ իշխանական պատգամավորների ելույթներից տպավորություն է ստեղծվել, որ նրանք փորձում են ստեղծել ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը չխոսի 44-օրյա պատերազմի հետեւանքների մասին: «Որպեսզի նա չխոսի այն մասին, թե ինչու է տեղի ունեցել պատերազմը, ինչու են զոհվել մեր հայրենակիցները, ինչու՞ ենք մենք կորցրել մեր հայրենիքի արցախյան հատվածի 75%-ը: Ինչու՞ են Ադրբեջանի զինված ուժերը դեռ գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ հետ չեն շպրտվել: Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, եւ որքան էլ դա ձեզ համար տհաճ լինի, մենք դրանք կտանք»,- նշեց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաեւ հաշտության մեկնած ձեռքի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկին: Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցածը «զրոյացնելու» առաջարկը տրամաբանական կլիներ, եթե նա մինչ այդ չեղյալ համարեր նախկինում կիրառված կարգապահական տույժը: «Թեեւ ես գիտեմ, որ «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքը նման լիազորություններ չի տալիս ԱԺ նախագահին, բայց դուք կարող էիք գոնե քաղաքական հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը։

Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորություն ունի միայն Ազգային ժողովի խորհուրդը, սակայն այն դեռ ձեւավորված չէ: «Դուք կարող եք իմ հայտարարությունն ընդունել որպես այդպիսի քայլ: Ես հավատարիմ եմ այն ամենին, ինչ ասել եմ»,- հավելեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ էր: Նախ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «կապիտուլյանտ», որից հետո Ալեն Սիմոնյանը անջատեց խոսափողը եւ խնդրեց հեռանալ դահլիճից: Ավելի ուշ ելույթ ունեցավ ընդդիմադիր «Հայաստան։ խմբակցության Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որից հետո իրավիճակը էլ ավելի սրվեց: Ալեն Սիմոնյանն արձագանքեց Սաղաթելյանի խոսքերին՝ հասարակությունը գնահատական է տվել, թե ով է «կապիտուլյանտը» եւ «հողեր հանձնողը»։ Հետո նա ամբիոն հրավիրեց «ՔՊ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին, եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները տեղից սկսեցին արձագանքել Սիմոնյանի հայտարարությանը: Ի վերջո, ԱԺ նախագահը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության ծառայության զինվորական համազգեստով աշխատակիցների, որից հետո հրահանգեց անջատել ուղիղ եթերը:

Ավելի ուշ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցածը: «Հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր մենք սպառել ենք նրանց համբերությունը եւ դադարեցնենք այս հռետորաբանությունը: Սա համարեք ձեզ մեկնած ձեռք: Կարծում եմ, որ մենք կարող ենք եւ պետք է աշխատենք միասին»,- ասաց նա: