Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս ռուս սահմանապահների ուղեկալներ կտեղակայվեն
Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս հնարավոր է ռուս սահմանապահների ուղեկալներ տեղակայվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։
«Մի քանի օր առաջ Ազատամուտ ռուս երկու սահմանապահ եկան, տարածքներ նայեցին, որ իրենց ուղեկալը տեղակայեն։ Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում են ռուս երկու սահմանապահները եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատողներ։ Երբ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվեն, նրանց կմիանան մոտ 50 հոգանոց անձնակազմը»,– ասաց Արթուր Բեգինյանը։
Ազատամուտի ղեկավարի պաշտոնակատարի տեղեկություններով՝ Բերդի տարածաշրջանի սահմանային գյուղերից սկսելով հնարավոր է տեղակայվեն ռուս սահմանապահների ուղեկալներ։ Խոսքը Այգեպարի, Պառավաքարի, Այգեհովիտի, Բերքաբերի, Կոթիի եւ Դովեղ գյուղերի մասին է։
Նշենք՝ անցյալ շաբաթ, Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:
Թե ինչո՞ւ են Տավուշում ռուս սահմանապահներ տեղակայվում, համայնքի ղեկավարը հղում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ամբողջ հանրապետության տարածքում պիտի ռուս սահմանապահներ տեղակայվեն։
«Ասում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով են տեղակայվում, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»,– հավելեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ