Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Ո՞վ է կանխել Խաչատուր Սուքիասյանի եղբոր ձերբակալության հետ կապված սկանդալը, ի՞նչ փաստաթուղթ է անհետացել

Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Եվ թեպետ իր նախնական հաղորդագրության մեջ ՀՀ Քննչական կոմիտեն դեռ «չէր պարզել» կրակողի անձը, այնուամենայնիվ, աղմուկն այնպիսին էր, որ որոշ ժամանակ անց ստիպված եղավ հայտարարել, որ հրազեն կիրառողը Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» ցուցակով պատգամավոր դարձած, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը:

Այնուամենայնիվ, հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվեց , ապա կալանավորվեց:

Այդ օրը Քննչական կոմիտեն կրկին հաղորդագրություն տարածեց, այս անգամ՝ այլ բովանդակությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն նախ տեղեկացրել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

168.am–ին, սակայն, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության ոդիսականից:

Մինչ այս պատմության մանրամասներին անդրադառնալը՝ հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, իսկ ինքը՝ Ջհանգիրյանը՝ Խաչատուր Սուքիասյանի խնամին:

Մեզ փոխանցեցին, որ Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության պատմությունը սպառնում էր դառնալ այդ շրջանի սկանդալը, և միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշման արդյունքում է հաջողվել խուսափել դրանից:

Այն բանից հետո, երբ առկա փաստերի առկայության պարագայում դատախազության ճնշման արդյունքում քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Ռոբերտ Սուքիասյանին, ՀՀ ՔԿ Կենտրոնի բաժնից գործի նյութերը փոխանցվում են ՀՀ ոստիկանություն, որպեսզի վերջինս ի կատար ածի ձերբակալման որոշումը, ինչի մասին հիշատակում կա նաև վերը բերված ՔԿ հաղորդագրության մեջ:

Այստեղ արդեն տեղի է ունենում ամենահետաքրքիրը: Ռոբերտ Սուքիասյանի գործը քննող քննիչը, մեր տեղեկություններով, գնում է ոստիկանության կենտրոնի բաժին՝ ասելով, որ ցանկանում է վերցնել որոշումը, որպեսզի ինչ-որ ուղղում կատարի, և երբ նրան են փոխանցում փաստաթուղթը, վերջինս անհետանում է:

Հաջորդիվ սկսվում են երկար ու բարակ բանակցություններ՝ ձերբակալման որոշումը վերադարձնելու հարցով, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում է ոստիկանությանը վերադարձնել այդ փաստաթուղթը, ավելին՝ ասում են, որ չկա նման որոշում և վերջ:

Խնդիրը հասնում է դատախազության վերին օղակներին, և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հարցը կտրուկ է դնում՝ կա՛մ փաստաթուղթը կվերադարձնեն, կա՛մ քննիչի այդ արարքն ու դրան հետևած գործողությունները կունենան քրեաիրավական հետևանքներ:

Սրանից հետո միայն ձերբակալման որոշումը վերադարձվում է ոստիկանությանը, և Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվում է: