Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը
Երեւանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ԱԺ նիստին մասնակցող Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով:
Գործընթացը կշարունակվի երկարատեւ ընդմիջումից հետո՝ արձակուրդների, փաստաբանների բացակայության, եւ մոտ մեկ ամիս՝ ընտրությունների եւ «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված: Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: Ինքը՝ Քոչարյանը, պատգամավորական մանդատը չի վերցրել: Արմեն Գեւորգյանը, հակառակը, ներկայացնում է դաշինքը խորհրդարանում: Սկզբում այս գործում ներգրավված էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (այժմ՝ նաեւ պատգամավոր) եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչումից հետո Օհանյանին եւ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումն ամբողջությամբ դադարեցվեց: Համանման կերպով դադարեցվել է նաեւ քրեական հետապնդումը Քոչարյանի եւ Գեւորգյանի նկատմամբ այս հոդվածով: Մնացել է միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը կաշառք վերցնելու մեջ եւ փողերի լվացման մեղադրանք Արմեն Գևորգյանի դեմ: Սակայն գլխավոր դատախազը կարծում է, որ 300.1 հոդվածի վերացման հետ կապված մեղադրանքը կարող է փոխարինվել մեկ այլ «հարմար» հոդվածով:Այս առնչությամբ Գլխավոր դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթների մասով, որոնք խոչընդոտում են մեղադրանքի վերաորակավորումը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ