«Պիտի լինի ամենաորակյալ քարը, մեր Տղաների համար չպետք է խնայողություն անեն». Աստղիկ Գալեյան
NewsMedia.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել 44-օրյա պատերազմում մարտիրոսված մեր Հերոս տղաների՝ Եռաբլուրում տեղադրվելիք շիրմաքարերի շուրջ ստեղծված թնջուկին:
Եվ ահա մինչ նախարարությունը հանդես կգա հստակ պարզաբանմամբ, մերօրյա Հերոսների ծնողները շարունակում են ահազանգել, որ ՊՆ պաշտոնյաններից ոմանք ծնողներին տեղեկացնում են, որ Եռաբլուրը պետական զորամաս է, եւ ահա, այն ծնողները ովքեր չեն համաձայնի այսպես ասած իրենց «պայմաններին», կօգնեն կազմակերպել արտաշիրիմում, որպեսզի Տղաներին տեղափոխեն ընտանեկան գերեզման:
Համացանցում տարածված վերոնշյալ տեղեկատվության իսկության եւ առհասարակ Հերոսածին ծնողների գնահատականի շուրջ Newsmedia.am-ը մեկնաբանություն խնդրեց (իր մարմնով ընկերոջ համար կենդանի վահան դարձած) եւ անմահացած մերօրյա Հերոս Մխիթար Գալեյանի Հերոսածին մայրիկից՝ Աստղիկ Գալեյանից, ով փաստեց հետեւյալը.
-Իմ գնահատականը իհարկե բացասական է, նրանք իրավունք չունեն այդպես վարվելու։Ճիշտ է՝ ես շիրմաքարերի որակից այդքան էլ լավ չեմ հասկանում, դրանով ամուսինս է զբաղվում, բայց կարծում եմ պիտի լինի ամենաորակյալ քարը, մեր Տղաների վրա չպետք է խնայողություն անեն:
ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ ԲԱՌԻՑ ՍԱՐՍՌՈՒՄ Է ՄԱՐՄԻՆՍ, ԾՆՈՂՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
Ապա անդրադառնալով համացանցում տարածված լուրերին, Հերոսածին մայրը չհերքելով լուրերը նկատեց, սակայն.
-Չեմ կարծում, որ այդքան անմարդկային կգտնվեն, չգիտեմ… ամեն դեպքում արտաշիրիմում բառից սարսռում է մարմինս, ծնողները թույլ չեն տա նման բան, համոզված եմ:
Ամփոփելով զրույցը Հերոսածին Մայրիկից հետաքրքրվեցինք նաեւ այն մասին, թե արդյո՞ք Հերոսի ծնողները այսօր ըստ արժանվույն գնահատվում եւ արժեւորվում են, ինչին ի պատասխան Տիկին Գալեյանը նկատեց.
-Գիտեք, այս ընթացքում էնքան օտար մարդկանց կողմից գնահատվեցինք,որ…Օտարները մեզ դարձան հարազատ։ Շնորհակալ եմ բոլորից, իմ ցավին վշտակից լինելու համար:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ