Իշխան Սաղաթելյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
Խորհրդարանի 107 պատգավորներից քվերակությանը մասնակցել են 103-ը։ Քվեթերթիկներից երկուսը ճանաչվել են անվավեր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը։
Նշենք, որ նախօրեին ընդդիմադիր փոխխոսնակի առաջին քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 և ընդամենը մեկ ձայն չէր բավականցրել նրան ընտրվելու համար։
Երկրորդ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Հավելենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ