Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Սուրեն Օհանջանյանի առողջական վիճակին, փաստաբանը նշեց․
«Օհանջանյանի առողջական վիճակը նորմալ է, քրեակատարողական հիմնարկը ունի բժշկական ՊՈԱԿ ունի, և Օհանջանյանը պարբերաբար հսկողության տակ է գտնվում։
Հարցին՝ առերես հարցաքննություն եղել է ցուցմունք տվող անձի և Օհանջանյանի միջև, Վարդանյանը չցանկացավ պատասխանել քննչական գործողություններից ելնբելով»։
Նշենք, որ Որոտան համայնի ղեկավար Սուեն Օհանջանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ