Ո՞ր հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը. Հնարավոր է՝ սկսվի առճակատման փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ կստանձնի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահությունը․ առաջինում նախագահ կընտրեն Նարեկ Զեյնալյանին, երկրորդում՝ Հերիքնազ Տիգրանյանին։ 12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսեւորել եւ մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջեւ ձեւավորված անդունդը։
Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա, եւ կսկսվի առճակատման փուլը։ Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։
Նշենք, որ այս անորոշությունն է նաեւ պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։ «Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում եւ որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ռուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերից
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները